ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց «Մարտի 1»-ի զոհերի հիշատակը
Քաղաքականություն
01.03.2018 | 10:25Ազգային ժողովն այսօր շարունակում է հերթական նիստերի աշխատանքը: Մինչ նիստը սկսելը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը պատգամավորներին առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը:
Հիշեցնենք՝ տասը տարի առաջ այս օրը Երևանի կենտրոնում գնդակահարվեցին ու հրազենային բեկորային վնասվածքներից զոհվեցին ՀՀ տասը քաղաքացիներ: