«Քվեարկությունը կեղծել են «մուտիտ» անելու նպատակով». «Ելք»-ի պատգամավոր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ազգային Ժողովում կեղծվել են Բարձրագույն դատական խորհրդի կազմում թեկնածուներից մեկի՝ Գագիկ Հարությունյանի քվեարկության արդյունքները»,- վստահեցնում է Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա, «Ելք»-ն ամբողջ կազմով՝ 7 հոգով դեմ է քվեարկել, մինչդեռ արդյունքների ամփոփից պարզվել է, որ իրենցից երկուսն են դեմ քվեարկել։ Հանրապետականում վստահեցնում են, որ ցնցված են կեղծիքի մասին հայտարարությունից։ «Ելք»-ը հաշվիչ հանձնաժողովում անդամ ուներ, նա ստորագրել է ամփոփիչ արձանագրությունը։

«Եթե իրենց հանձնաժողովի անդամին չեն վստահում, դա իրենց խնդիրն է»,- ասում է հանրապետական Վահրամ Բաղդասարյանը։

Հրայր Թովմասյանը կես ականջով է լսում Նիկոլ Փաշինյանի մեղադրանքը, որ խորհրդարանում էլ են կեղծում ընտրություններում։ «Դա ձեր կարծիքն է»,- ասում է նա։

Դաշնակցական Արմեն Ռուստամյանը ևս վստահ է՝ «Ոչ մի կեղծիք տեղի չի ունեցել», 98 քվեաթերթիկ կեղծելն այդքան հեշտ գործ չէ․ «Թող գնան թղթերը նորից հաշվեն, ո՞վ է խանգարում, կարո՞ղ է ոչնչացվել են։ Ես վստահ եմ, դրանից արդյունքները չեն փոխվելու»։

Պարոն Ռուստամյանն անկեղծ է՝ եթե նույնիսկ 7 հոգի է դեմ քվեարկել Գագիկ Հարությունյանի թեկնածությանը, Սահմանադրական դատարանի նախկին նախագահի համար դա ոչ մի խնդիր չի առաջացնի։ Ըստ դաշնակցական պատգամավորի, քվեարկությունը ցույց տվեց, որ «Ելք»-ում խնդիր կա․ «Քաղաքական դիրքորոշումը մի բան ա, արդյունքները փակ գաղտնի քվեարկության՝ այլ բան են»։

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ, հանրապետական Գագիկ Մելիքյանն ընդհանրապես չի հասկանում, թե որտեղի՞ց է Փաշինյանը վերցրել կեղծիքի մասին տեղեկությունները․ «Ես հայտարարում եմ, որ Լենա Նազարյանը անձամբ հաշվել է բոլոր քվեաթերթիկները»։

«Ելք»-ում տեղի ունեցածի հանդեպ զայրույթն անսահման է, ուղղակի բացառվում էր, որ գոնե Գագիկ Հարությունյանին որևէ խմբակցությունից մեկը կողմ քվեարկեր։ Արարատ Միրզոյանը մեկ բացատրություն ունի իր բառերով այս խուժանությանը․ «Ելք»-ում հակասություններ քցելու, շատ ուղիղ ասում եմ, առանց սեթևեթանքների, մուտիտ քցելու նպատակով»։

Առջևում քաղաքական լուրջ զարգացումներ են սպասվում, «Ելքը» պատրաստվում է կանխել Սերժ Սարգսյանի վարչապետությունը։ Արդեն ճանապարհային քարտեզ կա և, ըստ Արարատ Միրզոյանի, Հանրապետականն այս կեղծիքով մի հարց է լուծում․ «Սեպ խրեն «Ելք»-ի անդամների մեջ և ժողովրդին էլ ասեն՝ տեսեք, նայեք, էս ձեր «Ելքը»»։

Հիմա արդեն ուշ է բողոքարկել արդյունքները, քանի որ իրենց քվեարկած «դեմ» քվեաթերթիկներն արդեն չկան։ Արարատ Միրզոյանն ափսոսում է, որ չի նկարել իր քվեաթերթիկը և անձամբ այսօր ոչինչ ապացուցել չի կարող։ Փոխարենը այս պատմությունը նրանց համար դաս եղավ։

Խմբակցության անդամ Արամ Սարգսյանը նկարել էր դրանից հետո Գևորգ Կոստանյանին քվեարկած «դեմ» քվեաթերթիկը։ Վերջինս միակ առաջադրվածն էր ԱԺ մարդու իրավունքների և պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

 

Մհեր Արշակյան