Արդյո՞ք 68-ամյա տղամարդն իսկապես մտադիր է եղել թունավորել խմելու ջուրը․ ոստիկանության պարզաբանումը

Լուրեր

11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Բոլորը

Համացանցային մամուլում այսօր տեղեկություն էր տարածվել, թե երեկ մի քաղաքացի փորձել է թունավորել «Աբովյան Վերին Պուրակ» օրվա կարգավորիչ ջրամբարը։ Ոստիկանությունից Factor.am-ին հայտնեցին, որ թունավորման մտադրություն ունենալու վարկածը այս պահին հաստատված չէ։

Արտակարգ միջադեպի մասին ահազանգը հնչել է երեկ։ Ժամը 09։20-ի սահմաններում Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կենտրոնական պահպանության բաժնի 40-ամյա ծառայողը «Աբովյան Վերին Պուրակ ՕԿՋ»-ում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել է, որ նշված հատուկ պահպանվող տարածք է մուտք գործել մի քաղաքացի։ Ոստիկանության աշխատակիցը մոտեցել և օրինական պահանջ է ներկայացրել, որ քաղաքացին անհապաղ լքի պահպանվող տարածքը։ Անձը ոչ միայն չի հեռացել տարածքից, այլև ասել է, թե տարածքում է գտնվում, իբր, ջուրը թունավորելու նպատակով։

Չկատարելով ոստիկանի օրինական պահանջը և ֆիզիկական դիմադրություն ցուցաբերելուց հետո 68-ամյա քաղաքացին բերման է ենթարկվել Ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից էլ ներկայացվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ձերբակալվել է։

Որքանով է հիմնավոր բերման ենթարկված տղամարդու կողմից ասվածը ջուրը թունավորելու վերաբերյալ, և արդյոք նա իսկապես նման մտադրություն ունեցել է՝ կպարզի նախաքննությունը։