Արարատի մարզի 99 բնակավայրերից կկազմավորվի 9 խոշոր համայնք․ ՀՀԿ-ի ճաշակով գծված քարտեզը պատրաստ է

Լուրեր

25.08.2026 | 16:14
Մի նոր խանի ցուցումով ուզում ենք փոխել մեր հռչակագիրը, մեր ծննդականը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:06
Հարսանիքի հուշամեդալներ են առգրավել. խուզարկության որոշումը երեկ է տրվել. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:05
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
25.08.2026 | 16:00
ԵՄ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը մտադիր է ԵՄ անդամության հայտ ներկայացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 15:57
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
25.08.2026 | 15:55
Շոգը «սպանում է» կենդանիներին․ Կենտրոնական Եվրոպայում անասնակերի լուրջ պակաս է կանխատեսվում
25.08.2026 | 15:53
Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել են․ ՔԿ
25.08.2026 | 15:45
Զելենսկիի գրասենյակի ղեկավարի նախկին տեղակալը կալանավորվել է
25.08.2026 | 15:34
Կրիչներ են առգրավել, էական բան չկա. Էրիկ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 15:23
Ալեն Սիմոնյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայաստան–Ռուսաստան երկկողմ օրակարգը
25.08.2026 | 15:19
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Մոսկվա
25.08.2026 | 15:18
Հայ և ադրբեջանցի պաշտոնյաները հանդիպել են․ քննարկվել է էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունը․ (թարմացված)
25.08.2026 | 15:15
«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը 99 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Տոտենհեմ»
25.08.2026 | 15:10
Քոչարյանի գործում Սերժ Սարգսյանի անունը կա // Սիրուշոյի ընկերության գրասենյակը կապարակնքել են․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 15:05
Նաջարյանը բարկացել է, հրահանգ է իջեցրել, որ պետք է բոլորը նստեն․ Գրիրգորյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արարատը այն  երկու (հաջորդը Արմավիրն է) մարզերից մեկն է, որտեղ  դեռևս համայնքների խոշորացում  չի իրականացվել։ Համայնքների խոշորացումն ավարտվել է միայն Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, իսկ մյուսներում այն մասնակի է իրականացվել։ Մեր տրամադրության տակ է հայտնվել Արարատի մարզում սպասվող համայնքների խոշորացման փնջային բաշխվածությունը:

Մինչ այդ փնջերը ներկայացնելը և դրանց ձևավորման հնարավոր տրամաբանությանն անդրադառնալը նկատենք, որ Հայաստանի մարզերում համայնքների խոշորացման մասին մեր հանրությունը, որպես կանոն, տեղեկանում է գործընթացի վերջին փուլում, երբ ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով խորհրդարանին է ներկայացվում Վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու համապատասխան նախագիծը: Իսկ օրենքի ընդունումից հետո անմիջապես խոշորացվող համայնքներում նշանակվում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:

Այսպիսով, Արարատի մարզի 99 բնակավայրերից, որոնք ներկայումս ընդգրկված են 95 համայնքներում, առաջիկայում կազմավորվելու են 9 խոշոր համայնքներ: Հատկապես Արարատի մարզի աշխարհագրական առանձնահատկությունն այն է, որ բնակավայրերից յուրաքանչյուրը մի քանի այլ գյուղի հետ է սահմանակից: Ասել կուզի, խոշորացվող համայնքների փնջերը բազմաթիվ տարբերակներ կարող էին ունենալ: Սակայն, դրանք արդեն իսկ գծագրված են և համապատասխան փաստաթուղթը գտնվում է Արարատի մարզպետարանի ղեկավարության տրամադրության տակ: 

Այլ մարզերում արդեն իսկ տեղի ունեցած խոշորացումների փորձը ցույց է տվել, որ միավորվող համայնքների փնջերը, որպես կանոն,  կազմավորվել են մեկ քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի նախասիրություններով: Այլ կերպ ասած, ամեն դեպքում համայնքները այնպես են միավորվել, որպեսզի խոշորացումից հետո տեղական իշխանությունը լինի բացառապես ՀՀԿ-ի ձեռքում:

Արարատի մարզի առանձնահատկությունն այն է, որ այստեղ բազմաթիվ այլախոհ գյուղեր կան: Հատկապես ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո,  իշխող կուսակցության դիրքերն այս մարզում էապես թուլացան: Նախկին վարչապետի ազդեցության տակ գտնվող մի քանի համայնքների նկատմամբ ՀՀԿ-ն վերահսկողությունը կորցրեց:

Ստորև բերված չորս աղյուսակներում ներկայացված են Արարատի մարզում սպասվող համայնքների խոշորացման փնջերը, դրանցում ընդգրկված համայնքների ընտրողների թիվը՝ անցած տարվա ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ժամանակ, ընտրողների մասնակցության ցուցանիշը և ՀՀԿ-ի ձայները:

 

Արարատ-1

Արարատ-2

Արարատ3

Արարատ4

Փաստացի, բացառությամբ 3-րդ փնջի, մյուս երեքում պատկերը նույնական է: Փնջերից յուրաքանչյուրում միավորվող մեկ տասնյակից ավել համայնքների շարքում կան 4-ից 5 այլախոհ համայնքներ, որոնցում ՀՀԿ-ի ազդեցությունը շատ թույլ է, բայց ընդհանուր փնջի մեջ նրանք շատ չնչին ազդեցություն կունենան: Այլ կերպ ասած, ըստ գծագրողների, նման բաժանման տարբերակում ընդդիմությունը հնարավորություն չի ունենան խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման ղեկը իր վերահսկողության տակ վերցնել:

Իսկ ինչ վերաբերվում է  վերը նշված  3-րդ փնջին, ապա այս դեպքում առաջին հայացքից կարող է թվալ, որ գծագրողները  թերացել են: Իրականում այս փունջը առանձնահատուկ նպատակով է ձևավորվել. այն իր մեջ ներառում է Հովիկ Աբրահամյանի հայրենի Մխչյան գյուղը, որտեղ ՀՀԿ-ն ԱԺ ընտրություններում նվաստացուցիչ ցածր արդյունք էր արձանագրել՝ 5 տոկոս: Այս փնջում ընդգրկված  համայնքների թվերից ակնհայտ է դառնում, որ գծագրողները որոշել են նախկին վարչապետին ծաղրել: Փաստացի Մխչյանի փնջում չկա մեծությամբ նրան համարժեք գյուղ և բացառված չէ, որ հենց այդ բնակավայրն էլ կլինի խոշորացված համայնքի այսպես կոչված շրջկենտրոնը: Ուստի, եթե ՀՀԿ-ին հաջողվի՝ հնազանդ փոքր գյուղերի միջոցով Մխչյանը վերցնել Հովիկ Աբրահամյանի ձեռքից, ապա դա նրա համար շատ վիրավորական ապտակ կլինի:

Ստորև բերված ցանկում ներկայացված են Արարատի մարզում սպասվող համայնքների խոշորացման՝ մյուս հինգ փնջերը:

 

Արարատ5

Արարատ6

Արարատ7

Արարատ8

Արարատ9

Հարկ է նկատել, որ ՀՀ իշխանությունները Արարատի մարզի համայնքների խոշորացման նախապատրաստական փուլը նախատեսում են ավարտել այս տարվա աշնանը: Ենթադրվում է, որ տարեվերջին համապատասխան օրենսդրական նախագիծը կներկայացվի խորհրդարան և եկող տարվա գարնանը՝ միավորված համայնքներում տեղի կունենան առաջին միասնական ՏԻՄ ընտրությունները:

 

Վահագն Հովակիմյան