Կարող ենք ունենալ մոտ 60% մասնակցություն․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանի հետ

-Պարո՛ն Մելիքյան, այս պահի դրությամբ, այսպես ասած, անցել ենք ընտրությունների հասարակածը․ ինչպե՞ս եք գնահատում ընթացքը՝ հաշվի առնելով նաև իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել այս ընթացքում։

-Ինչպես և քարոզարշավը՝ ընտրությունները նույնպես ներքին լարվածության պայմաններում են անցնում և, իհարկե, դա նկատվում է նաև ԶԼՄ-ների աշխատանքում։ Ընտրատեղամասում արտաքուստ ամեն ինչ նորմալ էր, համենայնդեպս, այն ժամանակահատվածում, որ ես այնտեղ էի, ամեն ինչ նորմալ էր։ Ընտրության գործընթացի վերաբերյալ, կարծում եմ, կխոսեն այն կազմակերպությունները, որոնք դիտորդական առաքելություն են իրականացնում, մենք մեր ոլորտով ենք զբաղված և հետևում ենք, թե ինչպես են լրագրողները, լրատվամիջոցները իրականացնում իրենց առաքելությունը, իսկ ընտրությունները անցյալում և հիմա, որպես կանոն, լուրջ փորձություն են դառնում ԶԼՄ-ների համար՝ անկողմնակալությունը ապահովելու կամ չապահովելու տեսանկյունից։

-Հատկապես ի՞նչ եք նկատել։

-Նախ՝ ասեմ, որ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ մենք այսօր աշխատում ենք արտակարգ ռեժիմով և հետևում ենք բոլոր իրադարձություններին։ Հրապարակել էինք մեր թեժ գծի հեռախոսահամարը, հայտարարել էինք, որ անհրաժեշտության դեպքում մեր արագ արձագանքման խումբը կարող է տեղ հասնել և վերլուծել, թե ինչ է տեղի ունենում, և դեռ առավոտյան 29/45 ընտրատեղամասից ստացանք ահազանգ, որ այնտեղ այն լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք իրենց հետ անձնագիր չեն տարել, թույլ չեն տալիս նկարահանում իրականացնել, սակայն ունեն իրենց բեյջը, անձնագրի նկարած տարբերակը, բայց ընտրատեղամասում պահանջել են բնօրինակը, որը, ըստ ԸՕ-ի, չի պահանջվում տվյալ պարագայում։ Ըստ օրենքի՝ եթե լրագրողն ունի բեյջ և փակցրել է տեսանելի ձևով, ապա ինքը կարող է գրանցվել տվյալ ընտրատեղամասում և իրականացնել իր գործունեությունը։ Սկզբից մեր աշխատակիցը կապվեց ընտրական հանձնաժողովի քարտուղարի հետ, այնտեղ ասացին, թե իրենք ուղեցույց ունեն, և ես ստիպված եղա անձամբ զանգել և ասել, որ Ընտրական օրենսգիրքը շատ ավելի բարձր է, իսկ ուղեցույցը, լավագույն դեպքում, կարող է դիտարկվել որպես գործելակերպի հրահանգ։ Հորդորեցի ևս մեկ անգամ դա ճշտել ԿԸՀ-ում, դրանից հետո մեզ լուր հասավ, որ այդ լրատվամիջոցների օպերատորներին թույլատրել են նկարահանումներ իրականացրել։ Նախընտրական շրջանում՝ հունիսի 7-18-ն ընկած ժամանակահատվածում, մենք արձանագրել ենք 2 ֆիզիկական բռնության և 5 տարատեսակ ճնշումների դեպքեր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։