ՀՀ գլխավոր դատախազությունը իրազեկող տեսանյութ է հրապարակել
Հասարակություն
19.06.2021 | 11:43ՀՀ գլխավոր դատախազությունը հանրային իրազեկվածությունը բարձրացնելու, 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ընտրությունների քվեարկության ընթացքում ՀՀ քաղաքացիներին և այլ սուբյեկտներին հնարավոր հանցավոր գործողություններից զերծ պահելու նպատակով տեղեկացնում է այն արարքների մասին, որոնք համարվում են հատկապես քվեարկության ընթացքին բնորոշ ընտրական հանցագործություններ, ինչպես նաև՝ դրանց համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատիժների մասին: