Մեղադրյալները մասնակցում են ընտրությանը՝ քրեական հետապնդումից ազատվելու համար․ Հմայակ Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:54
2 ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն․ Հաջիևը՝ ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի մասին
30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ

–Պարո՛ն Հովհաննիսյան, ինչո՞ւ ստացվեց այնպես, որ ընտրություններին ընդառաջ 2 հիմնական բևեռ ձևավորվեց՝ Փաշինյան և Քոչարյան։

-Դա, իհարկե, մի շարք պատճառներով եղավ։ Նիկոլ Փաշինյանը, որպես հեղափոխության առաջնորդ, պետք է որ կարողանար երկիրը թալանած ոհմակին կուլակաթափել։ Այսօր ռեսուրսներ ունի իշխանությունը և ռեսուրսներ ունեն խորքային իշխանության ներկայացուցիչները։ Եվ Փաշինյանը, հասկանալով, որ լուրջ սխալ է թույլ տվել՝ առանց այդ ուժերին պատասխանատվության ենթարկելու, այսօր գիտակցել է իր սխալը։

–Ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը, որ Սերժ Սարգսյանը նախ ձայնագրություն հրապարակեց Փաշինյանի մասնակցությամբ, ապա նշեց, թե գաղտնի փաստաթղթի է ծանոթացել, որից պարզ է դարձել, որ Փաշինյանն այլևս շանս չունի իշխանություն ձևավորելու, քանի որ նախկին վարկանիշը չունի։ Ինչի՞ համար են նրա կողմից նման հայտարարություններ արվում։

-Այս հայտարարություններն արվում են այն նպատակով, որ ընտրությունից հետո ասեն, թե դրանք կեղծվել են։ Իրենք հայտարարում են նաև, որ չեն բացառում քաղաքացիական պատերազմը, գործող իշխանությանը սպառնում են քաղաքացիական պատերազմով։ Դա նոր չի, 2018-ին Սերժ Սարգսյանը Փաշինյանի հետ հանդիպմանը նոր Մարտի 1-ով սպառնաց։ Փաշինյանը դա հասկանում է, և դրա համար պատրաստվում է ընտրությունից հետո իր կողմնակիցներին հավաքել Հանրապետության հրապարակում և ցույց տալ, տեսեք՝ այս մարդիկ քվեարկել են իմ օգտին։ Նախկինները մասնակցում են ընտրությանը ոչ թե իրենց վարկանիշն արձանագրելու նպատակով, այլ հետընտրական խժդժություններ կազմակերպելու համար։ Մեղադրյալների նպատակը քրեական հետապնդումներից ազատվելն է։

–Այսինքն, Դուք հետընտրական ցնցումները չեք բացառում։

-Այս մարդիկ ինչո՞ւ Արմեն Աշոտյանից ու Էդուարդ Շարմազանովից նախընտրեցին «Քեթրինի Միհրանին», Գալուստ Սահակյանի մաֆիոզ որդուն․ մեթոդաբանությունն այդ է, պետք է նրանք մասնակցեն, որ ատամներով պայքարեն։ Պարզ է, որ եթե Փաշինյանը մնա վարչապետ, պետք է գործի դնի անօրեն կուտակված հարստությունները պետությանը վերադարձնելու վերաբերյալ օրենքը։ Իհարկե, դա պետք է աներ մինչև ընտրությունները, որպեսզի ընտրակաշառքի դիմաց ստիպված չլիներ 1000 դոլար խրախուսում նշանակել։ Նախկինների նպատակը ժողովրդին վախեցնելն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան