Պուտինն ու Բայդենը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել

Լուրեր

03.05.2024 | 13:26
Բաքուն չի մեկնաբանում Արցախի հայկական Քարին տակ գյուղի ավերումը
03.05.2024 | 13:14
Անբարոյական ստեր եք ասում․ Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 13:05
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
03.05.2024 | 12:53
Հայաստանը մամուլի ազատության ինդեքսով տարածաշրջանում առաջատարն է․ Factor.am-ը՝ անկախ watchdog. հրապարակվել է RSF-ի զեկույցը
03.05.2024 | 12:42
Կիրանցից հեռացրել են վրանները, Վրաստանի իշխանությունները հրաժարվել են երկխոսել ԱՄՆ-ի հետ․ ԼՈՒՐԵՐ
03.05.2024 | 12:36
Թուրքիան հայտարարել է, որ Իսրայելի հետ առևտուրն ամբողջությամբ դադարեցրել է
03.05.2024 | 12:25
Հարձակվել են, կոտրել են մեքենան․ ոստիկանները պետք է կասեցնեին, արել են․ Հակոբ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 12:14
Կիևն իրավունք ունի Լոնդոնի տրամադրած զենքերով հարվածել ՌԴ-ում թիրախներին․ Քեմերոն
03.05.2024 | 12:06
«Միլիցան, որ պետք է դառնար ոստիկան, 20 տարի բռնաբարվել է, և այդպես էլ չի դարձել»․ Ջուլհակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 11:57
Մեքենան մխրճվել է հանրության մեջ, Արմենը 1 անգամ բռունցքով հարվածել է դիմապակուն, կալանավորել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 11:49
Կալանքի այս ահռելի քանակը երբեմն օգտագործվում է պատժի միջոց, որովհետև դատավճիռներ չեն կայացվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 11:38
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի հետ կապված Վաշինգտոնի պայմանի պատճառով
03.05.2024 | 11:33
Մարքեթինգային ընկերության հիմնադիրը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
03.05.2024 | 11:24
Հնդկաստանի մի խումբ քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները
03.05.2024 | 11:15
Տավուշի մարզկենտրոնը տեղափոխել Կիրանց․ Գեղամ Նազարյանը առաջարկ արեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը Ժնևում բանակցություններից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Այն նվիրված է ռազմավարական կայունության հարցերին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուսաստանն ու ԱՄՆ ցուցադրել են, որ անգամ լարվածության շրջանում, նրանք ունակ են հասնել առաջընթացի ռազմավարական ոլորտում կանխատեսելիության, զինված հակամարտությունների ու միջուկային պատերազմի ռիսկերի նվազեցման ապահովման համատեղ նպատակների իրականացման հարցում»,- ասված է փաստաթղթում։

Որպես օրինակ նշվում է Ռազմավարական զենքի կրճատման պայմանագիրը։

«Այսօր մենք հաստատում ենք մեր նվիրվածությունն այն սկզբունքին, համաձայն որի միջուկային պատերազմում չի կարող լինել հաղթող, և այն երբեք չպետք է սկսվի»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։

Երկու երկրների ղեկավարները հայտարարել են ռազմավարական կայունության վերաբերյալ համապարփակ երկխոսություն սկսելու մասին, որը պետք է հիմք դնի սպառազինության հետագա վերահսկմանը:

Տաթև Ֆռանգյան