22 400 եվրո եկամուտ․ պատգամավորության թեկնածու և նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ունեցվածքը

Լուրեր

06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
Բոլորը

Factor.am-ը շարունակում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնող անձանց գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը ներկայացնող շարքը։

«Ազատություն» կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանը ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագրում որպես անշարժ գույք է ներկայացրել Երևանի Արաբկիր վարչական շրջանում 613 քմ մակերեսով 1 տուն և ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով 158 քմ մակերեսով 1 բնակարան՝ Սայաթ-Նովա փողոցում։

Որպես շարժական գույք Բագրատյանի հայտարարագրում նշված է 2009 թվականի արտադրության Infiniti FX35 ավտոմեքենա։

1993-1996 թվականներին վարչապետի պաշտոնը զբաղեցրած Հրանտ Բագրատյանի հայտարարագրում չկա որևէ թանկարժեք գույք (8 մլն դրամից ավելի արժեքով շարժական գույք)․ այդ աղյուսակը դատարկ է։

Բագրատյանը Pernord Ricard միջազգային ալկոհոլային ընկերությունում ունի 0․0004% բաժնեմաս։

«Ազատություն» կուսակցության նախագահի հայտարարագրում նշված են եկամտի հետևյալ աղբյուրները․ Հայ-ռուսական համալսարանից որպես աշխատավարձ՝ 1 920 000 ՀՀ դրամ, Կիևի բանկային գործի համալսարանից՝ 98 000 հրիվնա։ Pernord Ricard միջազգային ալկոհոլային ընկերությունից նա ևս ունի եկամուտ՝ 22 400 եվրո և «Յունիբանկ», «Ամերիաբանկ», «Արդշինինվեստ» բանկերից՝ 3400 դոլար։

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Բագրատյանն ունեցել է 93 000 ԱՄՆ դոլար։

 

Արփի Հակոբյան