Մենք ամբիցիա չունենք կառավարությունում լինելու, այլ՝ համերաշխություն բերելու․ Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
Բոլորը

Ընտրողների շրջանում համերաշխության ուղերձն օրեցօր ընդունելի է դառնում, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։  Ըստ նրա՝ եթե այսօր ընտրություններին մասնակցող ուժերից երկու ֆավորիտ ուժերը չեն հաղթում, երրորդ տեղում ԼՀԿ-ն է, դա նշանակում է՝ ժողովուրդը պարտադրում է համերաշխություն։ Իսկ դա նշանակում է՝ ազգային համաձայնության կառավարության ձևավորում։

«Ահա բանալին։ Որ ուժը հաղթեց, ասեց՝ 51 տոկոս է, մեր այս խայտառակ օրենսդրությամբ 3 մանդատ բոնուս է ստանում, դառնում է 54 տոկոս, որ համարվի կայուն մեծամասնություն։ Էդ խայտառակ համակարգը չի գործելու այս անգամ, որովհետև ոչ մեկ չի ունենալու 50 տոկոս, և մեր ժողովուրդը պարտադրելու է բոլոր քաղաքական ուժերին՝ ձևավորել միասնական ազգային համաձայնության կառավարություն»,- ասաց նա։

«Մենք ամբիցիա չունենք կառավարությունում լինելու, մեր առաքելությունը համերաշխություն բերելն է»,- ընդգծեց Մարուքյանը:

Հարցին՝ եթե միասնական ազգային համաձայնության կառավարություն ձևավորվի, վարչապետի պաշտոնին չի՞ հավակնելու, ԼՀԿ ղեկավարը պատասխանեց. «Ո՛չ, վարչապետի պաշտոնում պետք է առաջադրվի մի մարդ, որը կունենան բոլոր ուժերի աջակցությունը, և նա կլինի պրոֆեսիոնալ ոլորտի մարդ»:

Մանրամասները՝ տեսանյութում: