Արցախի խնդիրը պետք է լուծվի ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման սկզբունքի վրա․ Արա Պապյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
Բոլորը

Մենք գտնում ենք, որ Արցախի հարցը պիտի լուծվի ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման սկզբունքի հիման վրա»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Ազգային-ժողովրդավարական բևեռի» խորհրդի անդամ, քաղաքագետ Արա Պապյանը:

Նրա համոզմամբ՝ Հայաստանի ներկա հանրապետությունն իրավահաջորդը և շարունակողն է Առաջին Հանրապետության, որովհետև Ադրբեջանն ինքը հրաժարվել է 1991-ի հոկտեմբերի 18-ին խորհրդային իրավաքաղաքական ժառանգությունից, հետևաբար Ադրբեջանը չի կարող ակնկալել, որ այդ խորհրդային վարչատարածքային բաժանման գծերը կարող են միջպետական սահմաններ լինել:

«Ցավոք, մեր որոշ պետական-քաղաքական գործիչներ, մասնավորապես առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր վերջին հարցազրույցում ասում էր, որ ամբողջ աշխարհը ճանաչում է Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս: Նախ ասեմ՝ ամբողջ աշխարհն ընդհանրապես որևէ վերաբերմունք չունի և չի կարող ունենալ»: Ըստ Արա Պապյանի՝ այստեղ կարևոր հարցն այն է, թե մենք ինչ սկզբունք ենք որդեգրել ղարաբաղյան հակամարտության լուծման համար հենց Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակահատվածից: Ցավոք, այն ժամանակ երկու լրջագույն սխալ արեցինք. պետք էր անսակարկ, միանշանակ կերպով ՀՀ-ն հռչակել Առաջին հանրապետության իրավահաջորդը, հպանցիկ ձևով կա Անկախության հռչակագրի նախաբանի մեջ, բայց դա պիտի արվեր շատ ավելի միանշանակ և հստակ, ինչպես մեր հարևան Ադրբեջանը և Վրաստանը: Դա նշանակում է հակամարտությունը պիտի տեղափոխվեր միջազգային իրավունքի դաշտ, և պիտի որոշվեր, թե որոնք են եղել միջազգայնորեն ճանաչված սահմանները»:

Արա Պապյանը պարզաբանեց՝ ասելով միջազգայնորեն ճանաչված սահմաններ՝ նկատի ունի Ազգերի լիգայի կողմից ճանաչված սահմանները:

«Հետևաբար այսպես կոչված դելիմիտացիան ևս անօրինական է, որի մասին խոսում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, քանի դեռ չի հստակեցվել՝ որոնք են սահմանները և ինչ փաստաթղթի, իրավական ինչ հիմքի վրա պիտի լինի սահմանազատումը, ապա նաև սահմանանշումը՝ դելիմիտացիան և դեմարկացիան, ցանկացած գործողություն անօրինական է»,- հավելեց Պապյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: