Էրդողանական պատգամավորները սկսել են պարտադիր բեղ-մորուք պահել

Լուրեր

12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
Բոլորը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության պատգամավորները այն բանից հետո, երբ սկսեցին բեղեր պահել, այժմ էլ սկսել են արդեն մորուք պահել. փոխանցում է EH-ն: 

Թեմային անդրադարձել թուրք լրագրող Սալիհա Չոլաքը։ Վերջինիս խոսքերով՝ տարիներ շարունակ Թուրքիայի իշխող կուսակցության պատգամավորները ոչ բեղ էին պահում, ոչ էլ մորուք։  Ըստ նրա՝ վերջին  տարիներին բեղ, ապա նաև մորուք պահելը,  AKP-ի պատգամավորների համար կարծես թե դարձել է «նորաձև»։

Նախապես բեղեր սկսեցին պահել Թուրքիայի անվտանգության աշխատակիցները, այնուհետև հերթը հասավ նաև պատգամավորներին,- նկատել է տալիս Չոլաքը – իշխող կուսակության մի շարք թուրք պատգամավորներ մորուք պահելուց հետո պարզապես անճանաչելի են դարձել։

Մորուք պահած պատգամավորների ցուցակում են Թուրքիայի հայտնի մի շարք քաղաքական գործիչներ, որոնցից է օրինակ Թուրքիայի նախկին փոխվարչապետ, իսկ այժմ պատգամավոր Յալչին  Աքդողանը, AKP-ի խոսնակ Մահիր Ունալը և ուրիշներ։

Ի դեպ, այն AKP-ականները, ովքեր վերջին տարիներին ուխտագնացությունից (հաջ) հետո մորուք են սկսել  պահել պաշտոնների են արժանացել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովրդադեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) անդամ, խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանը ծաղրել էր «բեղավոր թուրք պաշտոնյաներին»:

Թուրքիայի խորհրդարանում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունենալիս՝ Փայլանը քննադատել էր այն հանգամանքը, որ բյուջեի հանձնաժողովի բոլոր անդամները տղամարդիկ են, իսկ պաշտոնյաների մեծ մասը բեղեր են պահում Էրդողանին հաճոյանալու համար: