ՍԴՀԿ-ն կոչով դիմել է ընտրություններին մասնակցող ուժերին

Լուրեր

04.05.2024 | 14:40
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
04.05.2024 | 14:15
Տեղատարափ անձրևի հետևանքով 15 րոպեում 2111 ահազանգ է ստացվել 267 դեպքի վերաբերյալ․ ՆԳՆ ՓԾ-ն մանրամասներ է հայտնում
04.05.2024 | 13:39
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
04.05.2024 | 13:22
Մեսսին ճանաչվել է MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ
04.05.2024 | 13:07
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթները
04.05.2024 | 12:56
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.05.2024 | 12:46
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
04.05.2024 | 12:25
Արտարժույթների փոխարժեքները մայիսի 4-ի դրությամբ
04.05.2024 | 12:14
ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին. Մարկ Քեմերոն
04.05.2024 | 11:55
Նավթի գները նվազել են
04.05.2024 | 11:40
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների մարմիններ
04.05.2024 | 11:29
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
04.05.2024 | 10:55
Տեղատարափ անձրևի հետևանքով ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ՝ Երևանի 5 վարչական շրջաններում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.05.2024 | 10:49
Իր տան բակում՝ փոսի մեջ, հայտնաբերվել է 68-ամյա քաղաքացու մարմինը
04.05.2024 | 10:37
Նոր Արեշում փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ հեղեղվել են մոտակա տները և փողոցները․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը հայտարարություն է տարածել,որում ասվում է.

«Մոտենում են Հայաստանի համար ամենավճռորոշ արտահերթ ընտրությունները: Ճակատագրական այս օրերին, երբ դեռ բաց վերքի նման մնում է ռազմագերիների հարցը, երբ Ադրբեջան, մասամբ նաև օգտվելով մեր ներքին անհամերաշխությունից, սաստկացնում է իր սահմանային ոտնձգությունները, երբ Արցախի կարգավիճակի հարցը դեռ մնում է մշուշոտ և երբ երկրից ներս տիրում է քաղաքական անառողջ մթնոլորտ, Հայաստանի քաղաքացին հանձնառու է դառնում իր քվեի ուժով ընտրելու երկրի ապագան՝ դեպի առաջ կամ վերադարձ նախկինին: Այդ առումով, մենք ավելի քան վստահ ենք, որ Հայաստանի քաղաքացին կկայացնի ճիշտ ընտրություն և հանուն իր ապագայի՝ Ազգային Ժողով կուղարկի այն ուժերին, որոնք հետամուտ կլինեն շարունակելու Հայաստանի ժողովրդավարացման, կաշառակերության դեմ պայքարի և դատաիրավական համակարգի բարեփոխումների գործընթացը, միաժամանակ բացառելով վերադարձը այն ուժերի, որոնց երկտասնամյա իշխանությունը բնորոշվեց Հոկտեմբեր 27-ով, Մարտի 1-ով, լայնատարած ընտրակեղծիքներով, կաշառակերությամբ, պետական գանձի կողոպուտով և քրեաօլիգարխիկ համակարգի ստեղծումով:

Անշուշտ, այս ընտրություններով հայրենիքի դիմագրաված բազում արտաքին և ներքին մարտահրավերները չեն վերանալու: Ու թեև արտաքին հարցերի առաջացումը կամ լուծումը միայն մեզանից կախյալ չի, սակայն նոյեմբերից առ այսօր շարունակվող անհանդուրժողականության և ատելության մթնոլորտի առկայությունը բացառապես մեր բոլորի պատասխանատվությունն է: Հետևաբար, կոչ ենք ուղղում բոլոր քաղաքական ուժերին, ինչպիսին էլ լինեն ընտրությունների արդյունքները՝ զերծ մնալ իրավիճակն ավելի սրող ու ապակայունացնող քայլերից և գործողություններից, որոնք միայն խոչընդոտելու են ներքին համերաշխության վերականգնումը»,- ասված է հայտարարությունում: