«Գործ տվողների դեմ պայքար տանողներն ամենախոշոր գործ տվողներն են»․ Նիկոլ Փաշինյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» նախագծի քննարկումները «ստիպեցին» «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին երկու անգամ ելույթով հանդես գալ․ այս անգամ պատգամավորը խոսք խնդրեց խմբակցության անունից:

«Ուզում եմ ելույթ ունենալ որպես «ԿՈՇ» ՔԿՀ-ի նախկին կալանավոր և տարակուսանքս հայտնել այն կապակցությամբ, որ և՛ նախորդ գումարման, և՛ ընթացիկ գումարման ԱԺ-ում հնչում են մտքեր, հնչում են արտահայտություններ, որոնք ստիպում են ինձ զգալ «ԿՈՇ»-ի պատերից ներս։ Անընդհատ ասվում է «գործ տալ» հասկացությունը, եկեք մի բան ֆիքսենք, որ «գործ տալ», «գործ տվող» դրանք հանցագործ աշխարհին բնորոշ հասկացություններ են, իսկ հանցագործ աշխարհի գործառնական հասկացությունը թալանելն է»,- ասաց նա։

Փաշինյանը խոսեց այն ուղերձների մասին, որոնք խորհրդարանը հղում է հանրությանը: «Բանակում ունեցած բազմաթիվ պրոբլեմները հենց այս խնդրի հետ են կապված, երբ մեկը տեսնում է, որ մեկը տանկից վառելիք է գողանում և պետք է զեկուցագիր գրի ղեկավարությանը, որ մարտական հերթապահության մեջ գտնվող տանկի մեջ վառելիք չկա, կողքից՝ արա, դու հո գործ տվող չե՞ս։ Մարդկանց կյանքերն է դրված զոհասեղանին, սա արդեն էթիկայի հարց է, թե ինչ հասկացություններով ենք մենք առաջանորդվում»,- նկատեց ընդդիմադիր պատգամավորը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է խորհրդարանը թույլ չտա, որ երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից հնչեն այնպիսի ելույթներ, որոնք «պատերի տակ պպզածներին թույլ կտան իերնց զգալ ՀՀ-ի տեր»։ «Որպես «ԿՈՇ»-ի նախկին կալանավոր կարող եմ ասել, որ «գործ տալու» մասին ազդարարողներն իրենք սահմանված ժամանակ վազում և ակտիվ «գործ են տալիս»՝ ստեր գրելով, հենց էդ գողականները, որոնք միֆ են ստեղծել»,- ասաց նա՝ նկատելով, որ «գործ տվողների դեմ պայքար տանողներն ամենախոշոր գործ տվողներն են»։

Սեդա Ղուկասյան