Մարիա Զախարովան՝ հայրենիք վերադարձած 15 հայ ռազմագերիների մասին
Հասարակություն
13.06.2021 | 15:05Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ողջունել է 15 հայ ռազմագերիների վերադարձը, որոնց Ադրբեջանը երեկ ազատ է արձակել ականապատված դաշտերի քարտեզների մի մասի դիմաց։
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ գործընթացը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Վրաստանի ջանքերով։
«Երկար սպասված ու հիանալի նորություն։ Ողջունում ենք կողմերի նման քայլերը»,- տելեգրամում գրել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։