Դադարեցրեք էս «ցիրկը», բավական է, ես այդ մեղքն ինձ վրա չեմ վերցնի, բոլոր ատյաններով կգնամ, մինչև վերջ. Սամվել Բաբայանը՝ դատարանին

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ընդմիջումից հետո շարունակվեց Սամվել Բաբայանի և մյուսների գործով վերաքննիչ դատական նիստն ընդդեմ առաջին ատյանի որոշման: Մեղադրող Արամ Արամյանը հայտարարեց, որ Բաբայանին և մյուսներին առաջադրված մեղադրանքները պետք է մնան անփոփոխ: Նա նշեց՝ մեղադրանքում հիմնավորվել է, որ եվրո թղթադրամները ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով, գաղտնալսումների մասով պնդեց՝ դրանք թույլատրելի ապացույցներ են:

«Սամվել Բաբայանի հետ խոսակցության բովանդակությունից է երևում, որ նա տեղյակ է եղել, թե ինչի մասին է խոսքը»,- պնդեց մեղադրողը։ Նա մեջբերեց Բաբայանի խոսքերը. «Սպասեք, ես կասեմ, թե ինչ անեք»:

Մեղադրողը նշեց, որ բանակին զենք նվիրելու շարժառիթը բացակայում է. «Ինչո՞ւ էին հացակիցները ցանկանում տանել Ղարաբաղում, կոնկրետ վայրում թաքցնել զենքն ու նկարահանել տեղանքը: Եթե բանակի համար էր, ինչո՞ւ կոնկրետ չի նվիրաբերվել բանակին»:

Մեղադրողի ճառը Սամվել Բաբայանն ունկնդրում էր ժպիտով: Արամ Արամյանը նշեց, որ ռազմամթերքից հրաժարվելու վերաբերյալ առկա են ոչ միայն գաղտնալսումներ, այլ նաև ցուցմունքներ, որոնց մեջ նշված է որ այդ ամենն «ուղղված էր գին գցելուն»: «Դատական ակտն օրինական է, հիմնավորված, խնդրում եմ այն թողնել ուժի մեջ»,- պնդեց մեղադրողը:

Ի պատասխան գործով ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանը հայտարարեց. «Պետական մեղադրողը ստում է»: Սամվել Բաբայանն էլ իր հերթին ասաց, որ ձայնագրությունները դնեն ու նորից լսեն. «Ես հրթիռային համակարգի մասին որևէ մեկի հետ հեռախոսազրույց չունեմ: Ինձ զանգել է Սանասարը, փորձել է բացատրել՝ ինչն ինչոց է, ես ասել եմ՝ չեմ հասկանում նկարի, բեր: Նկարել բերել են, տեսել եմ ու բացատրել եմ, որ սա հրթիռ չի, կիսատ է: Նորից եմ կրկնում՝ ասել եմ դիր յաշիկի մեջ, տար դիր էսինչ գյուղում: Ձայնագրության արձանագրության մեջ նշված է, որ գաղտնալսման մի մասը չի լսվում ու պետական մեղադրողը դա մեկնաբանում է այնպես, ինչպես ուզում է»:

Բաբայանը դատախազի խոսքերը որակեց ենթադրություններ. «Այն, ինչ մեղադրողն ասում է ենթադրություն է, ես էլ ասում եմ՝ երազ եք տեսել, եկել պատմում եք, ես էլ եմ ենթադրում»:

Դատավորը վերջին խոսքի հնարավորություն ընձեռեց Բաբայանին, որի ընթացքում նա հայտարարեց. «Սա սարքած, շինծու գործ ա: Հորդորում եմ դադարեցրեք էս «ցիրկը», բավական է: Ես այդ մեղքն ինձ վրա չեմ վերցնի, բոլոր ատյաններով կգնամ, մինչև վերջ»:

Գործով մյուս ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանն ի վերջին խոսքում կրկին պնդեց, թե այս ամենը կապված է Էջմիածնում իրենց կողմից շտաբ բացելու հետ․ «Մեզ ասել են շտաբ չբացեք, կան հաստավզեր, որոնց դա դուր չի գալիս»:

Երբ Գաբրիելյանը կրկին հնչեցրեց միտքը, որ ինքն ավելի շատ բան է արել այս երկրի համար, քան դատախազը, դատավորն արձագանքեց. «Մի շահարկեք այդ փաստը, մենք բոլորս գիտենք ու խոնարհվում ենք արածի համար»: Գաբրիելյանն էլ արձագանքեց՝ էսպե՞ս եք խոնարհվում, պիտի շահարկեմ:

Դատականի որոշումը կհրապարակվի վաղը:

Լիլիթ Շաբոյան