«Ծերուկ Լինքոլն», առանձնատուն Ծիծեռնակաբերդի խճուղում․ Լևոն Տեր-Պետրոսյանի գույքի և եկամուտների հայտարարագիրը

Լուրեր

14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
Բոլորը

Factor.am-ը շարունակում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնող անձանց գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը ներկայացնող շարքը։

Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորող, Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած ցուցակն աչքի չի ընկնում բազմազանությամբ։ Ավելին, վերջին 15 տարում Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարագիրն էական փոփոխություններ չի կրել։

ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագրում Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է 5 անշարժ գույք։ Մեկը 813.35 քմ մակերեսով առանձնատունն է Ծիծեռնակաբերդի խճուղում, մյուսները՝ հողամաս և հասարակական տարածքներ Կորյունի և Վարդանանց փողոցներում։

«Շարժական գույք» բաժնում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարագրել է 1997 թվականի արտադրության «Լինքոլն Թաունքար» ավտոմեքենա։

Որպես եկամուտ՝ Հայաստանի առաջին նախագահը հայտարարագրել է շուրջ 11 մլն դրամ՝ ստացված Կենսաթոշակային հիմնադրամից։

Մաշտոցի անվան Մատենադարանից, որպես գիտական կադրերի պատրաստման վճար, Տեր-Պետրոսյանը մեկ տարվա կտրվածքով ստացել է 119 հզր 963 դրամ, «Իմպրեսո» ՍՊԸ-ից ՝ 1 մլն 200 հզր դրամ։

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ունեցել է 2010 դոլար։

Թանկարժեք գույք (անշարժ և շարժական գույք աղյուսակներում չնշված և 8 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող գույք) Լևոն Տեր-Պետրոսյանը չի հայտարարարագրել։ Դատարկ է նաև արժեթղթի և այլ ներդրումների բաժինը։