Ծեծկռտուք՝ քարոզարշավի ժամանակ․ մասնակցել են Հակոբ Արշակյանը և այլ ՔՊ-ականներ

Լուրեր

01.05.2024 | 23:43
Կիրանցում ունենք սահմանազատման ենթակա 11 կետ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:37
Աստվածաշունչն ասում է՝ ամենայն իշխանություն Աստծուց է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:32
Լեգիտիմությունը շատ ավելի լավ երաշխավոր ա, քան վատ երաշխավորը, անգամ՝ լավ երաշխավորը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:30
Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:30
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպության անվանելու համար հայտնվել է իշխող ուժի քննադատության թիրախում
01.05.2024 | 23:24
Մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:13
Էդ ֆորպոստացումը դրսից ա՞ տեղի ունենում, թե ներսից. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:02
Սահմանի վրա մենք ՊՆ դիրքեր չենք ունենալու. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:00
Շվեդիայի ոստիկանությունը խոսել է «Եվրատեսիլ»-ին սպառնացող վտանգների մասին
01.05.2024 | 22:48
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.05.2024 | 22:45
ՀՀ ինքնիշխանության և անկախության զարգացման մի շատ կարևոր անկյունաքար է դրվում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 22:40
Ինչու է սահմանազատումը սկսվել Տավուշից. Փաշինյանի մեկնաբանությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 22:37
Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. Փաշինյան
01.05.2024 | 22:22
Թուրքմենստանում պաշտոնյաներին պարտավորեցրել են նախագահ Բերդիմուհամեդովի և նրա հոր պատկերով ժամացույցներ գնել
01.05.2024 | 22:11
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը հանրային հեռուստաընկերությանը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հունիսի 9-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

«Գործը ոստիկանությունից ուղարկվել է Արաբկիրի քննչական բաժին, հիմա նյութեր են նախապատրաստվում։ Առայժմ այլ տեղեկություններ չեմ կարող հաղորդել»,- նշեց Թադևոսյանը։

Տեղի ունեցածին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«ՔՊ վարչության անդամ Հակոբ Արշակյանը և ՔՊ 4 անդամներ Արաբկիրի բակերից մեկում քարոզարշավ իրականացնելիս են եղել, երբ զրուցարանից մի տղամարդ հայհոյել է բոլոր քաղաքական գործիչներին և քաղաքական ուժերին։ ՔՊ անդամները կոռեկտության կոչ են արել և փորձել բացատրել, որ չի կարելի բոլորին մեկ արշինով չափել։ Այդ պահին վրա են հասել մոտ 10 երիտասարդ, որոնք գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ։ 10 երիտասարդները փորձել են խոչընդոտել ՔՊ-ի քարոզարշավը և բռնություն գործադրել դրա մասնակիցների նկատմամբ, սակայն ըստ ամենայնի ՝ ալկոհոլը չարաշահած լինելու պատճառով հեշտությամբ սաստվել են 4 ՔՊ-ականների կողմից, որոնք դիմել են համարժեք ինքնապաշտպանության։ Միջադեպի արդյունքում 10 երիտասարդներից ոմանք հայտնվել են հիվանդանոցում։ ՔՊ անդամներից ոչ ոք վնասվածք չի ստացել, հիվանդանոց չի տեղափոխվել։ Միջադեպից անմիջապես հետո նրանք շարունակել են քարոզարշավը բնականոն հունով»,- գրել է Ալեքսանյանը։

Անժելա Պողոսյան