Թող պարզ ասեն` Էջմիածնում շտաբ բացելու համար դուք մեղադրվում եք էսինչ հոդվածով. Սանասար Գաբրիելյան

Լուրեր

12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
Բոլորը

«Իգլայի» գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանն այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող նիստի ընթացքում մեկնաբանեց, թե ինչու է դատավորության ժամանակ իրեն անլուրջ պահում և հումորներ անում. «Հարգելի դատարան, ինձ միշտ ասում եք անլուրջ եմ վերաբերվում դատավարությանը: Բա ի՞նչ անեմ, ախր բերում են նենց հիմքեր, նենց մեղարդանքներ, բոլորս էլ գիտենք, որ բառերի միացումից ստացվում են նախադասություներ, որոնք էլ միացնում ես` ստացվում է «Գյուլնազ տատու հեքիաթ»: Թող պարզ ասեն՝ Էջմիածնում շտաբ բացելու համար դուք մեղադրվում եք էսինչ հոդվածով»:

Սանասար Գաբրիելյանը նշեց, որ ինքը Սամվել Բաբայանից միայն հետաքրքրվել է՝ արդյոք այդ զենքը բանակին պետք կգա՞, թե՞ ոչ: «Մեղադրողը վիզ դրած ուզում ա ապացուցի, որ դա եղել ա իմ պատվերը: Ուզո՞ւմ ես հերոսանաս, էն ա Ղարաբաղի կռիվը սկսում ա, գնա ընդեղ հերոսացի: Հարգելի մեղադրող, ինչի՞ ես սարքում, կարո՞ղ ա դու էս ազգի համար ինձնից շատ բան ունես արած»,- հարց ուղղեց Սանասարյանը:

Ամբաստանյալն իր խոսքում Բաբայանին անընդհատ ազգի հերոս ու «կամանդույուշիյ» էր անվանում, նա, դիմելով դատարանին, ասաց. «Ես մի անգամ, ընկերոջս դիմելով, Սամո ասացի, դուք ինձ ասացիք՝ Սամո չի, Սամվել Բաբայան է, հիմա տեսնենք ո՞նց եք դուք դատելու էդ մարդուն»:

Երբ մեղադրողը սկսեց իր ճառն ընթերցել Գաբրիելյանն ասաց, որ չի ցանկանում լսել նրան, ցանկանում է լքել դահլիճը. «Որ սկսեց խոսել՝ սիրտս վատացավ: Ճնշումս բարձրացավ»:

Դատարանը որոշեց նիստը կես ժամով ընդմիջել, որպեսզի Գաբրիելյանի համար շտապօգնության բրիգադ ժամանի:

Լիլիթ Շաբոյան