Ինչի՞ համար եք դատում, եթե դա օրենքի բաց ա, կամ ինչ-որ մեկի ցանկությունը՝ այդպես էլ ասեք. Սամվել Բաբայան

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով ընդդեմ Առաջին ատյանի դատարանի վճռի բողոքի քննությունը:

Հիշեցնենք, որ Առաջին ատյանի դատարանի վճռով Սամվել Բաբայանն ազատազրվել է վեց տարի ժամկետով: Վերաքննիչ գործն արդեն դատական վիճաբանությունների փուլում է: Այսօր պաշտպանական ճառով հանդես եկավ Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը:

«Գործում եղած ողջ ապացույցները փաստում են այն, որ Սանասար Գաբրիելյանը միջոցներ է ձեռնարկել այդ զենքը ձեռք բերելու ուղղությամբ, որը պետք է նվիրեր բանակին: Հրաչյա Մայիլյանից նա պետք է վերցներ զենքը, սակայն հետագայում հրաժարվել է: Հարց է առաջանում՝ Սամվել Բաբայանին որքանո՞վ է առնչվում այս գործը, իրեն առաջադրված մեղադրանքի հանցակազմը կա՞, թե՞ ոչ»,- նշեց փաստաբանը:

Քալաշյանը հավելեց,, որ ըստ մեղադրանքի Սամվել Բաբայանը, դրդել է Սանասար Գաբրիելյանին զենք ձեռք բերել, որի համար ինքը պետք է վճարեր: Մինչդեռ նշվում է նաև, որ Սանասար Գաբրիելյանը դեռ չէր կողմնորոշվել՝ վերցնի զենքը, թե՝ ոչ. «Եթե զենքի համար պետք է վճարեր Սամվել Բաբայանը, ի՞նչն էր Սանասար Գաբրիելյանի չկողմնորոշվելու պատճառը»:

Փաստաբանը պնդեց՝ առաջադրված մեղադրանքն անհիմն է, քանի որ գործի փաստերը հակառակն են ապացուցում. «Ռոբերտ Աղվանյանի տված ցուցմունքով էլ ավելի հաստատվեց, որ Հրաչյա Մայիլյանը զենք ձեռք բերելու գործողություններն իրականացրել է իր նախաձեռնությամբ, առանց անգամ Սանասար Գաբրիելյանին տեղեկացնելու»:

Փաստաբանն անդրադարձավ նաև գաղտնալսումներին՝ ասելով, որ դրանք անթույլատրելի ապացույցներ են. «Բերված են գաղտանլսումներ և դրանց վերաբերյալ ենթադրական դատողություններ, որոնք չեն կարող հիմք հանդիսանալ առաջդրված մեղադրանքին»:

Բաբայանի պաշտպանն անհեթեթ համարեց նաև հանցավոր ճանապրհով կեղծ թղթադրամներ պահելու և շրջանառելու մեղադրանքը: «Խնդրում եմ Սամվել Բաբայնի գործով երկու դրվագներով էլ կայացնել արդարացման դատավճիռ»,- պահանջեց փաստաբանը:

Դատավորը ձայնի իրավունք տվեց նաև ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, ով նախքան ոտքի կանգնելը հարցրեց՝ «Իսկ էդ մեր ասելիքները ինչ-որ արդյունք կտա՞ն, թե ձևական են»:

Բաբայանն անդրադարձավ գաղտնալսումներին՝ ասելով, որ մեղադրանքի հիմքում կոնտեքստից կտրված հատվածներ են. «Դուք ձեզ համար գոնե մի անգամ միացրեք էդ գաղտալսումները և լսեք, երկու ժամ խոսակցությունից կտրել են՝ երկու րոպեն հանել, դրել մեղադրանքի հիմքում»:

Բաբայանը նշեց՝ ինքը բացատրել է, որ հրթիռը չի աշխատի, քանի որ մասեր են բացակա, և այն պիտանի չէ: «Ես ասել եմ, որ դա կիսատ, չաշխատող հրթիռ է, եթե ձեռքումդ բռնեն կդատեն, ասել եմ՝ դիր տուփի մեջ, տար- դիր էսինչ գյուղում: Ես իմ ասած բառերից չեմ հրաժարվում: Ո՞նց եք դատում, ինչի՞ համար եք դատում: Եթե դա օրենքի բաց ա, կամ ինչ-որ մեկի ցանկությունը՝ այդպես էլ ասեք: Ես որևէ օրենք չեմ խախտել, խնդրում եմ արդարացի վճիռ: Փաստերը դրեք համեմատեք, նոր վճիռ կայացրեք»,- եզրափակեց Բաբայանը:

Լիլիթ Շաբոյան