Անընդունելի եմ համարում Նիկոլ Փաշինյանի պատասխանը, թե ինքը պատրաստ է որդուն ուղարկել Բաքու․ Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Վաղ միջնադարյան որակի դիսկուրս է․ վարչապետի առաջարկն անընդունելի է: Այս մասին Գյումրիում քաղաքացիների հետ հանդիպմանը նշեց «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի անդամ Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարութանը , թե ինքը պատրաստ է որդուն ուղարկել Բաքու՝ գերիների հետ փոխանակելու համար:

«Բանը հասել է նրան, որ նախկինում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, ով հանրության մոտ հայտնի է իր թուլություններով՝ թմրամիջոցների նկատմամբ ունեցած սիրով, առաջարկ է անում վարչապետին, որ իր որդուն փոխանակի 20-25 գերիների հետ: Ես չափազանց անընդունելի եմ համարում այս առաջարկը և վարչապետի պատասխանը, թե պատրաստ է իր որդուն ուղարկել Բաքու՝ գերիների դիմաց: Սա վաղ միջնադարյան որակի դիսկուրս է: Եվ այն խոսակցությունները, որ լսում ենք այս ընտրությունների շրջանակում, անպատվաբեր են մեր երկրի համար:

Այս ընտրությունները Հայաստանի լինել-չլինելու մասին են. այս ընտրությունները կորոշեն՝ Հայաստանը կլինի անկախ, թե կդառնա մի երկրի ծայրամասային գուբեռնիա»,- ասաց Բաբաջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: