Ռոբերտ Քոչարյանը վրեժ կլուծի իր հակառակորդներից․ նա պիտի չգա իշխանության․ Տիգրան Պասկևիչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Հայ Ազգային Կոնգրեսի պատգամավորության թեկնածու Տիգրան Պասկևիչյանի հետ

–Պարո՛ն Պասկևիչյան, Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց որդուն ուղարկել Բաքու՝ բոլոր հայ գերիների վերադարձի դիմաց։ Առաջարկը Սերժ Սարգսյանի կողմից էր՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարության, թե Բաքվի բանտերում գտնվող տղաները մեզ կներեն՝ մեկ ամիս, երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար, բայց չեն ների, եթե հանուն նրանց ազատության զիջեն երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Ինչի՞ համար է այս պատմությունը։

-Օրերս ՀԱԿ-ի ղեկավարները հանդիպել էին ադրբեջանական գերության մեջ հայտնված քաղաքացիների հետ, այնտեղ էր նաև մեր ցուցակում ընդգրկված Պերճ Ավետիսյանը, որը շուրջ 60 օր ադրբեջանական գերության մեջ է գտնվել, հետո առաջին խմբի հետ վերադարձել է։ Այդ տղան շատ պարզ ասում էր՝ «Եղբա՛յր, դուք հասկանո՞ւմ եք գերիների վիճակը, երբ խոսում եք առհասարակ որևէ բան»։ Ինչ վերաբերում է սեփական որդուն հանձնելուն, գիտեք՝ ծիծաղելի է, որովհետև միջազգային պրակտիկայում չկա պատանդատվություն և պատանդառություն։ Ուրիշ բան, Աստված ոչ անի՝ իհարկե, որ եթե Նիկոլ Փաշինյանի որդին գերի ընկներ, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանն ասեր՝ իմ որդուն պահեք, մնացածին թողեք։ Տեսեք, թե որն է տարբերությունը։ Իսկ ինքը հիմա փայլուն գիտի, որ որևէ մեկն իր որդուն չի վերցնելու, այսօրվանից պետք է հաշվիչը միացնել, տեսնել՝ քանի օրում է վերցնելու, և իր որդու հաշվին անում է խայտառակ պոպուլիստական քայլ։

-Փաշինյանից բացի՝ ընտրարշավում է նաև ՀԱԿ-ի երկար տարիների քաղաքական հակառակորդը՝ Ռոբերտ Քոչարյանը, որը խոստանում է՝ եթե գա իշխանության, վենդետա չի լինելու իր հակառակորդների դեմ։ Կարո՞ղ է այդպիսի բան լինել, թե՝ ոչ։

-Իմ մտքերն ընդհանրապես աշխատում են այն ուղղությամբ, որ Ռոբերտ Քոչարյանը չգա իշխանության առհասարակ, իսկ թե ինքը ինչ կանի․․․ Ես կարծում եմ՝ իր այսօրվա հակառակորդներից, իհարկե, վրեժ կլուծի, հետո, գուցե, կամաց-կամաց հետ գնա, մի քիչ էլ մեզ հասնի։

-Որպեսզի հանրային մթնոլորտը հանգստանա, նաև արդարության վերականգնման պրոցես է հարկավոր, պատկերավոր ասած՝ գիշատիչը և զոհը հաշտվեն։ Նման դեպքերը բազմաթիվ են։ Բայց այսօր քաղաքական գործիչներից շատերի պարագայում իրար հոշոտելու բառապաշար է։ Ի՞նչ է պետք անել՝ մթնոլորտը փոխելու համար։

-Ինձ թվում է, որ ժողովուրդը պետք է հասկանա իրավիճակի բարդությունը և դրան համապատասխան որոշում կայացնի, և այդ որոշումը լինի պատասխանատու։ Պետք է այս ընտրությունն անել բաց, կախել ցուցակներ, որպեսզի երևա և իմանանք՝ ով ում է ընտրել։ Այդ սովորույթը կա։ Մեր թաղերում մի ծանոթ ունեի, որը բոլոր ընտրություններում նախկինում ամբողջ ջանքն էր դնում՝ աշխատելու ընտրակեղծարարության ուղղությամբ Սերժ Սարգսյանի համար։ Մի անգամ իր մեքենան կանգնեց, փողոցում էի, ասաց՝ ուր ես գնում, նստեցի ու սկսեցի խոսել՝ «Սրա՛նք, էս սրիկաները, էս երկիրը քանդեցին, 50-50 արեցին», այսինքն՝ ինքը դա արել է, բայց ոչ մի պատասխանատվություն չի վերցնում։ Եղբա՛յր, եկեք պատասխանատվություն վերցնենք, որովհետև վաղը այն մարդիկ, որ Ուջանում հավաքվել էին, ասում էին՝ «Մեռնե՛մ քեզ, Նիկոլ», վաղն ասելու են՝ ի՞նչ Նիկոլ, մենք նույնիսկ միտինգի չենք գնացել, բարև չենք տվել, էդ ո՞վ է։ Մարդիկ պետք է պատասխանատվություն վերցնեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան