Մեզ պարտադրեցին ընտրություններ․ պատրաստ ենք վերջին զարկը տալու՝ հանուն Հայաստանի ապագայի․ Սերժ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

ս տեսնում եմ, որ շատերդ զարմացած եք, որ արարողակարգով առաջինը պետք է լիներ իմ ելույթը, բայց խոսեց պարոն Վանեցյանը: Այս մասին «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի արարողության ժամանակ նշեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:

«Կարծում եմ՝ դա ճիշտ է, ես եմ առաջարկել և իմ այդ քայլով ևս մեկ անգամ ընդգծել եմ, որ գեներալ Վանեցյանը գլխավորում է մեր դաշինքի ցուցակը: Ուրեմն ամեն տեղը ինքը պետք է լինի առաջինը, պետք է առջևից գնա, պետք է առաջնորդի մեր թիմը, իսկ ես իմ փորձով, իմ հնարավորություններով և խորհուրդներով անհրաժեշտ պահին կանգնած եմ նրա թիկունքից, ձեզնից յուրաքանչյուրի թիկունքին»,- նշեց Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ քարոզարշավը մեկնարկում է ոչ սովորական պայմաններում. «Ինչպես գիտեք այս ընտրությունները մեր երազանքը չէին, մեզ պարտադրեցին արտահերթ ընտրություններ հայրենիքի համար այս ծանր օրերին և մենք ընդունեցինք մարտահրավերը և պատրաստ ենք այս կռիվը, կամ ինչպես մեր էպոսում է ասվում, վերջին զարկը տալու հանուն Հայաստանի ապագայի: Սեփական աթոռը հայրենիքից առավել սիրող այս կապիտուլյանտների իշխանությունը ցավոք, չհեռացավ և ընտրեց հոգեբանական ծանր վիճակում գտնող ժողովրդին նոր ցնցումների տանելու ճանապարհը, որին մենք ի սկզբանե դեմ էինք: ՀՀԿ-ի և «Հայրենիք» կուսակցության ձևավորած դաշինքը իր օրինակով է ժողովորիդն ցույց տալիս հանուն նպատակների փոխզիջումների գնալու  և միասին աշխատելու անհրաժեշտությունը:

Սարգսյանի խոսքով՝ գալիք 2 շաբաթում իրենց դաշինքի թեկնածուները իրենց հետ միասին կշրջեն բոլոր մարզերով և կներկայանան ժողովրդի դատին. «Մենք վճռական ենք տրամադրված, մեր թիմի յուրաքանչյուր անդամ ցուցակում կամ ցուցակից դուրս, կարող է անվարան հայտարարել, որ ունի գիտելիք, փորձ, բավարար կամք և պատիվ այս կապիտուլյանտների իշխանությունից երկիրը մաքրելու համար:

Բոլորս պետք է հստակ գիտակցենք, որ սա սովորական ընտրություն չէ: Այս անգամ  ընտրությունը պետություն ունենալ-չունենալու միջև է: Այս ընտրությունը հայրենիքը կորցնելու և չկորցնելու միջև է, անկախ պետություն չունեցող ժողովուրդներին միանալու կամ դրանից խուսափելու ևս մեկ կամ նույսնիկ վերջին շանս ստանալու համար է:

Մանրամասները՝ տեսանյութում: