Բացառել ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն ուղղված ցանկացած քայլ. ՀՀ ոստիկանությունը՝ քաղաքական ուժերին
Հասարակություն
07.06.2021 | 18:52Հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ողջ ընթացքում զանգվածային լրատվության միջոցները լուսաբանելու են նախընտրական գործընթացները, շտաբների աշխատանքը, հանդիպումները և այլն. տեղեկացնում են Ոստիկանություն:
Ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և դաշինքներին կոչ ենք անում բացառել ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն ուղղված ցանկացած քայլ։
Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հորդորում ենք նման դեպքերում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին։
Ոստիկանությունը հետևողականորեն հետամուտ է լինելու և ունի բոլոր հնարավորությունները օրենքով վերապահված իր լիազորությունների շրջանակում կանխելու և բացահայտելու այդ կարգի բոլոր միջադեպերը։