Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը Սեֆիլյանի գործով նիստի բոլոր ներկաներին հեռացրեց դահլիճից

Լուրեր

12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Այս միջնորդությունը պետք է վերցվի և որպես արձանագրություն ուսուցանվի»,- դատարանում հայտարարեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ անդրադառնալով Տիգրան Եգորյանի` դատավորին ուղղված ինքնաբացարկի միջնորդությանը: Նա, դիմելով դատավորին, ասաց․ «Հանրությունը Ձեզ չի վստահում, դա է վկայում դահլիճի արձագանքը: Հնչեց 30-ից ավելի հանգամանքների մասին հայտարարություն, որից միայն մեկին Դուք զգուշացում հայտարարեցիք»:

Տիգրան Հայրապետյանը նշեց, որ միակ բանը, որը կարող է անել Տաթևիկ Գրիգորյանը, ինքնաբացարկ հայտնելն ու նոր դատավորին գործը քննելու հնարավորություն տալն է: «Եթե այսօր չընդունեք, միջազգային հանրության կողմից, շուտ թե ուշ, կարձագանքեն, և սա ողջ կյանքում իր հետքը կթողնի Ձեր մասնագիտական կյանքի վրա»,- զգուշացրեց Հայրապետյանը:

Փաստաբանի խոսքին զուգահեռ դահլիճից կրկին ծափահարություններ էին հնչում` բացարկ վանկարկումով: Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը ևս միացավ ինքնաբացարկի միջնորդությանը՝ նշելով, որ դատարանը միշտ արհեստական խոչընդոտներ է ստեղծել գործի արդար քննության համար. «Մեր պաշտպանյալներին գրեթե հնարավորություն չտրվեց ցուցմունքներ տալ և ստեղծվել է մի իրավիճակ, որ մենք չենք կարողանում ներկայացնել մեր պաշտպանյալների անմեղությունը: Դատարանում չի ապահովվել արդար մրցակցություն, մեր ունեցած ապացույցները մեր պաշտպանյալների անմեղության մասին չենք կարողացել ներկայացնել: Խնդրում և հորդորում եմ ներկայացնել ինքնաբացարկի միջնորդություն»:

Դահլիճից կրկին վանկարկեցին՝ «ազատ դատարան ու արդար դատավոր կարող ենք ունենալ ազատ, անկախ Հայաստանում»: Երբ հերթը հասավ մեղադրող կողմին և մեղադրողը հայտարարեց, որ դեմ է միջնորդությանը, դահլիճից արձագանքեցին` «մի մուկ խոսեց իր հերթին»:

Դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ դատավորն իր լիազորություններն իրականացրել է լիարժեք և ներկայացաված միջնորդությունը հիմնավոր չէ: Դատախազի խոսքը մեծավմասամբ լսելի չէր, քանի որ դահլիճից զուգահեռ վանկարկում էին` «ամոթ, անամոթ, ճորտի ճորտ»:

 

Մեղադրողը նշեց` փաստաբանի ներկայացրած միջնորդության մեջ իրականությունը խեղաթյուրվել է: Դատարանը, նախքան խորհրդակցական սենյակ գնալը, որոշեց նիստերի դահլիճում գտնվող բոլոր մասնակիցներին հեռացնել դահլիճից: Հայտարարվեց կես ժամ ընդմիջում:

Լիլիթ Շաբոյան