«Սնկի լավ արտադրամաս կլինի»․ Կարեն Գիլոյանն Արթուր Ալեքսանյանի՝ բորբոսնած պատերով մարզադպրոցի մասին

Լուրեր

16.02.2026 | 14:54
Մխիթար Հայրապետյանը մանրամասնեց՝ երբ ԱԲ գործարանը կսկսի աշխատել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 14:51
ՀԷՑ-ը 145 հազար բաժանորդի 285 միլիոն դրամ տույժ է վճարել․ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 14:48
Առաջարկներ կան ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ավտոմոբիլային կապ ունենալու. Սամվել Մելիքսեթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 14:41
WTA․ Էլինա Ավանեսյանը նահանջել է 20 աստիճան
16.02.2026 | 14:35
Եթե լրագրողը գնահատական չի հայտնում, կարծում եմ, ներքաղաքական կյանքին միջամտություն չի կարող համարվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 14:32
Պեսկովը հայտնել է, որ տարածքների հարցը կքննարկվի Ժնևում Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններում
16.02.2026 | 14:23
«Զանգեզուրի միջանցքի/TRIPP նախաձեռնությունը հնարավորություններ է ստեղծում Կասպից ծովի, Կենտրոնական Ասիայի և Բալկանների միջև կապերի համար». Հաջիև
16.02.2026 | 14:15
Հայկ Սարգսյանն առաջարկում է 1,5-3 միլիոն դրամ տրամադրել յուրաքանչյուր զորացրվող զինվորի
16.02.2026 | 14:08
ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
16.02.2026 | 14:07
Հայաստանը ՌԴ-ին չի արտահանձնի քաղաքական դրդապատճառներով հետապնդվողներ անձանց. Ալեն Սիմոնյան
16.02.2026 | 13:58
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նորից խախտել է «Հանրային հատվածի կազմակերպություն­ների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքը
16.02.2026 | 13:50
ՀՀ-ի և Ադրբեջանի հատուկ ծառայությունները սկսում են խորանալ անհետ կորածների հարցում. Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 13:42
Ադրբեջանը Սերբիայում էլեկտրակայան կկառուցի
16.02.2026 | 13:33
«Կամ ընդունեք անգրագիտությունը, կամ դիմեք դատարան»․ Ալեն Սիմոնյանը՝ Дождь-ին տված հարցազրույցում հոգևորականների վերաբերյալ հայտարարության մասին
16.02.2026 | 13:25
Ադրբեջանցիներին բացատրեցինք` ինչու խաղաղության գործընթացում չի տեղավորվում գերիների առկայությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը շրջայց կատարեց Շիրակի մարզի մարզադպրոցներ, մեկ անգամ ևս տեղում ծանոթացավ հիմնախնդիրներին։

Մտնելով Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց ու տեսնելով բորբոսնած պատերը, մգլած հատակը, զգալով խոնավության հոտը՝ փոխնախարարը կատակեց․ «Սա սնկի լավ արտադրամաս կլինի»։

Լրագրողների հետ  զրույցում էլ  նա  ասաց, որ  քաջատեղյակ է խնդիրներին,  գույքային և շենքային ծրագրեր ունեն, այդ ամենն իրականացնելու համար  պետք է  իրական գնատահական տալ, հաշվարկները ճիշտ անել, որպեսզի խնդրի առաջ չկանգնեն։

Նա նշեց, որ սպորտդպրոցներում հատակը քայքայվել է, նեխել է, սնկերով է պատվել, թեև Արթիկում  գտել են լուծումը, շրջող ռետինե հատակներ են տեղադրել, որոնք թեև թանկ են,  սակայն արդյունավետ են։

«Ամբողջ երկրում է այս խնդիրը, եթե չասեմ բոլոր մարզադպրոցներում, ապա 90 տոկոսը հատակի խնդիր ունեն։ Եթե  կարողանանք այդ խնդիրը լուծել, պիտի համարենք, որ խնդիրների 30 տոկոսը լուծված է»,-ասաց Կարեն Գիլոյանը։

Նա նշեց, որ որոշակի քանակությամբ գույք ունեն և կտրամադրեն՝ ըստ անհրաժեշտության,  իսկ մյուս տարվա համար 500 միլիոն դրամի գույքային ծրագիր ունեն։ Բոլոր մարզադպրոցներն ուղարկել են իրենց գույքային կարիքները, մյուս տարի կկարողանան  պատշաճ տեսքի բերել մարզադպրոցները։

«Խնդիր է նաև խաղային դահլիճների բացակայությունը, շատ կարևոր է դա։  Պիտի ամեն ինչ անենք, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքում  գոնե մեկ  հատ 400-500 հանդիսականի համար նախատեսված տրիբունայով խաղային համալիր դահլիճ ունենանք։ Հիմա տիպային հավաքովի դահլիճներ կան, բավական էժան են։ Կարծում եմ՝ այս խնդիրն անպայման պիտի լուծվի։

Առանց դրա մենք սպորտի ապագան չենք տեսնում, առանց շենքի, մարզադահլիճի,  ստադիոնի սպորտ լինել ,բնականաբար, չի կարող։  Երեխան շատ չպիտի չարչարվի մինչև դահլիճ հասնելը, իսլանդացիներն  այդ հարցը լուծեցին շատ հանգիստ, իրենք խնդիր դրեցին, որ յուրաքանչյուր երեխա պիտի քայլի տաս րոպեից պակաս , ոչ ավել ու պիտի հասնի ստադիոն։ Այդքան ստադիոն կառուցեցին, դրա համար մենք տեսնում ենք Իսլանդիայի հավաքականը ինչերի է հասել։ Փառք Աստծո, մենք հաղթեցինք, բայց պիտի ընդունենք, որ իրենք ավելի մեծ նվաճումներ ունեն»,- ասաց Կարեն Գիլոյանը։

Փոխնախարարին հարց ուղղեցինք նաև Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզադպրոցի կառուցման մասին՝ հետաքրքրվելով, թե այն ի՞նչ կփոխի մարզաշխարհում։

Հիշեցնենք, որ այն կառուցվելու է  Գյումրիի Խորենացի փողոցում, և այս նպատակի համար տրամադրվել է 4-5 հա տարածք։

«Շատ բան կփոխվի։ Ինչպես գիտեք, մարզադպրոցի կառուցման հողային աշխատանքները սկսվել են, հարթեցման աշխատանքներ են գնում, շուտով կփորեն հիմքը, հիմնարկեք կանենք ու կկառուցվի։ Ի՞նչ կտա այն, կտա այն, որ մենք Գյումրիում վերջապես կունենանք մրցումային միջազգային չափանիշներին համապատասխան դահլիճ, խաղային մարզաձևերը կկարողանան նորմալ պայմաններում իրենց մարզումներն ու մրցումները  կազմակերպել։ Այդքան երեխա կավելանա, այդքան մարդ նորից կներգրավվի, հաստիքներ կավելանան, աշխատատեղեր կլինեն, շատ մեծ զարկ կլինի սպորտի»,- ասաց Կարեն Գիլոյանը։

Նա  նշեց, որ  այդ դպրոցում հնարավոր է անցկացնել նաև միջազգային մրցաշարեր։

«Երբ որ Թբիլիսիում և Բաթումիում վեց տարվա տարբերությամբ  ծանրամարտի Եվրոպայի առաջնություն անցկացվեց, ես իմ առաջ խնդիր էի դրել, ամեն ինչ անել, որ գոնե Հայաստանի երկու քաղաքում նման դահլիճներ լինեն։ Ասենք լավ Երևանը ընդունեց, ուրիշ որտե՞ղ, ուրիշ ոչ մի տեղ։

Այդ մարզահամալիրի կառուցմամբ մենք այդ խնդիրն էլ կլուծենք, երբ որ հնարավորություն ունենանք ընդունել միջազգային խոշոր մրցումներ, Գյումրին անպայման հավակնորդ քաղաքներից մեկը լինի։  Կարևոր է, որ Գյումրին միջազգային մրցումներ ընդունի, դա մասսայականության աճին է  անմիջապես ազդում, դա էլ  նպաստում է երեխաների դեպի դպրոցի հոսքի ավելացմանը, արդյունքը լինում է նոր մարզիկների հայտնաբերումը»,-ասաց փոխնախարարը։

Նա ասաց, որ բացի այդ դպրոցից համալիր մարզադպրոցի շենքային հարց են լուծելու, քանի որ դրանք սարսափելի են, կարելի է ասել գոյություն չունեն։

Սակայն, ըստ նրա, կան մարդիկ, որոն ուզում են օգնեն, պետգույքին է  խնդրել, շուտով Անի թաղամասի թիվ 41դպրոցի  շենքը կտրամադրիվ համալիր մարզադպրոցին, որտեղ լավ պայմաններ են, թեև նորոգման կարիք կա։

Չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անունը կրող մարզադպրոցի կառուցման համար ՀՀ կառավարությունն  այս տարվա համար հատկացրել է  500 միլիոն դրամ։ Այս մասին մեզ տեղեկացրեց Շիրակ մարզպետ Հովհաննես Հարությունյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ , Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի քառակի չեմպիոն, հունահռոմեկան ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի պատվին կառուցվող մարզադպրոցը նախատեսված է ոչ միայն ըմբշամարտի, այլև տարբեր մարզաձևերի համար: Այնտեղ մարզվելու հնարավորություն կունենան և՛ մենամարտային, և՛ խաղային մարզաձևերի ներկայացուցիչները, մարզադպրոցը նաև 1.000 տեղանոց դահլիճ կունենա։

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ  մեզ հետ զրույցում փաստեց, որ շուտով կլինի հիմնարկեքի արարողությունը։

«Շատ կարևոր տեղ է կառուցվում, կարծես կենտրոն լինի Մուշ թաղամասի, Անի թաղամասի և քաղաքի համար։ Այն Խորենացի փողոցի վրա է, որը շարունակվում է մինչև  Անի թաղամասի ֆրանսիական այգու հատվածը։ Շատ մեծ տարածք  ենք տրամադրել ․ այն լինելու է բոլոր ենթակառուցվածքներով,  և այնտեղ մենք հնարավորություն կունենանք նաև միջազգային մրցումներ անցկացնելու»,- ասաց քաղաքապետը։

Արմիկ Մովսիսյան