Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզադպրոց կկառուցվի. այստեղ կհաճախեն տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզադպրոց է կառուցվելու։ Լուրն առաջինը իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից ներկայացնելով նաև ապագա մարզադպրոցի մասին փոքրիկ հոլովակ:

Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի քառակի չեմպիոն, հունահռոմեկան ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի պատվին կառուցվող մարզադպրոցը նախատեսված է ոչ միայն ըմբշամարտի, այլև տարբեր մարզաձևերի համար: Այստեղ մարզվելու հնարավորություն կունենան և՛ մենամարտային, և՛ խաղային մարզաձևերի ներկայացուցիչները, մարզադպրոցը նաև 1.000 տեղանոց դահլիճ կունենա։

«Ոչ միայն ըմբշամարտ կլինի, այլև տարբեր մարզաձևեր։ Հիմնականում մենամարտային ձևերն են լինելու, լինելու է նաև դահլիճ, որտեղ խաղային մարզաձևերն են լինելու՝ բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ, ունենալու է բոլոր հարմարությունները, վազքուղիները, լրիվ ժամանակակից, բոլոր նորմերի պահանջով դպրոց  է լինելու»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

Մարզադպրոցի կառուցման համար հատկացվել է 4-5 հա տարածք Գյումրիի Խորենացի փողոցի հարևանությամբ։ Շինարարական աշխատանքները, սակայն, դեռ չեն մեկնարկել, պարզ չէ՝ այս տարի որոշ աշխատանքներ կիրականացվե՞ն, թե՞ ոչ. ամեն ինչ կախված  է նախագծման աշխատանքների ավարտից։

«Հիմա նախագծման աշխատանքներն են ընթանում, դեռևս ավարտված չեն, էսքիզային փուլն է ավարտված: Նախագծման աշխատանքներից հետո պարզ կլինի, թե երբ կսկսվի շինարարությունը: Գումարի չափն էլ մինչև հիմա պարզ չէ, նախահաշիվը դեռ ձեռքիս տակ չէ, որ ասեմ»,- ասաց գլխավոր ճարտարապետը։

Նշենք, որ ներկայում գործող Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը, որն ունի 200-ից ավելի աշակերտ, անմխիթար վիճակում է: 2014 թվականին, երբ Ալեքսանյանը դարձավ աշխարհի չեմպիոն, խոստումներ տրվեցին, որ այն անպայման կհիմնանորոգվի, սակայն գործնական քայլեր այդպես էլ չձեռնարկվեցին։ Այս ընթացքում միայն նախագծանախահաշվարկային աշխատանքներ են արվել։

Այս տարի ապրիլի 25-ին Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր մարզադպրոցի վերանորոգման խնդրին՝ նշելով, որ պետք է անցնել գործնական փուլի՝ գումար հատկացնել ու սկսել շինարարությունը։

Էմմա Չոբանյան