Փաշինյանը Տեր-Պետրոսյանին դավաճանի պիտակ էր կպցնում, թե Սերժ Սարգսյանի հետ հող են հանձնելու․ ի վերջո՝ ինքը տվեց հողերը․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV–ն զրուցել է Հայ Ազգային կոնգրեսի պատգամավորության թեկնածու Արմեն Խաչատրյանի հետ

-Պարո՛ն Խաչատրյան, հատկապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ-ի համակիրները վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին կոչում են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «հոգեզավակ»։ Մինչդեռ ՀԱԿ-ից այլ թեզ են առաջ քաշում, որ նա իրականացրել է «ոչմիթիզհողականների» պլանը՝ այդպես էլ չզիջեց ոչ մի սանտիմետր հող, այդ հողը գրավեցին նրանից։ ՀԱԿ-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Նիկոլ Փաշինյանին համարեց Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ-ի, «Սասնա ծռերի» հոգեզավակը։ Ինչո՞ւ են Փաշինյանին կոչում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «հոգեզավակ»։

-Դե՝ դա էլ հերթական աբսուրդներից ևս մեկ աստիճան է։ Հոգեզավակ ի՞նչ է նշանակում․ ես հստակ ասում եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն եմ։ 1988 թվականին ես 13 տարեկան եմ եղել, մասնակցել եմ առաջին հանրահավաքներին, կային «Ղարաբաղ» կոմիտեն և ՀՀՇ-ն։ Ես հիշում եմ՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ձերբակալման ժամանակ մենք 13-14 տարեկաններով ակցիա ենք արել, հետո հանրահավաքային շարժում էր։ Դա մեր ժողովրդի հերոսական շրջանն էր, որի փոքրիկ մասնիկն եմ եղել և ինձ համարում եմ Տեր-Պետրոսյանի հոգեզավակը։ 1988 թվականից մինչև 2021 թվական ինձ համար չի եղել մի պահ, որ ես կասկածեմ այս ուժի ճշմարտացիության մեջ։ Բայց Նիկոլ Փաշինյանը 96 թվականին լրիվ այլ գաղափարներ է կրել, հետո՝ 2000-ականներին՝ այլ, 2008-ին եկել, կանգնել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին մինչև 2012 թվական, այդ ամբողջ ժամանակահատվածում կիսել է նրա գաղափարներն Արցախի հարցով։

2013-ին հեռանալով այս ուժից՝ 2016-ին որդեգրել է «ոչմիթիզհողականությունը» և եղել է Տեր-Պետրոսյանի ամենախիստ քննադատներից։ Հիշո՞ւմ եք՝ ինքը Տեր-Պետրոսյանին 2016-ին «Սասնա ծռերի» գործողության ժամանակ դավաճանի պիտակ էր կպցնում, որ նա Սերժ Սարգսյանի հետ պատրաստվում է հողեր հանձնել։ Մի արտահայտություն կա՝ «Երբեք մի ասա երբեք», եթե ժամանակին սովորած լիներ այդ արտահայտությունը, երբեք չէր խոսի ուրիշներին հողեր տալու մասին, որովհետև, ի վերջո, ինքը տվեց հողերը՝ ազատագրված կամ անվտանգության գոտու տարածքները կարելի էր առանց զոհի տալ և ապահովել ԼՂ-ի ինքնուրույնությունը կամ միջանկյալ ստատուսը, մեզ կմնային Լաչինը, Քարվաճառը, մեր սահմաններից ադրբեջանական զինուժը 20 կմ հեռու կմնար, այդ ամբողջ տարածքում խաղաղապահներ կկանգնեին, և մենք այսօր ոչ թե նվաստացած ու պարտված կլինեինք, հազարավոր զոհերի վիշտը կցավեինք, այլ մեզ կհամարեինք հաղթանակած ու Ղարաբաղի խնդիրը լուծած պետություն։

-Լևոն Տեր-Պետրոսյանն իր՝ «Փաշինյանը, իրոք, պարտության միակ պատասխանատուն չէ» հոդվածում ուրախալի է համարում, որ Ղարաբաղյան շարժման սկզբնավորման շրջանում պահանջատիրությունը մերժվում էր հատուկենտ անձանց կողմից, այսօր այդ գաղափարախոսության մերժումը դարձել է նոր սերնդի տասնյակ հազարավոր ներկայացուցիչների հավատամքը, ինչը լավատեսություն է ներշնչում ապագայի հանդեպ: Տեր-Պետրոսյանին քննադատեցին նրա հակառակորդները, որ դեմ է մեր պատմական հայրենիքը վերադարձնելու երազանքին։ 

-Չկա հայ, որ չուզենա Մեծ Հայք, ես անգամ Կիլիկիայի նկատմամբ էլ հավակնություններ ունեմ, բայց մենք համարում ենք, որ դա իրատեսական չէ։ Աշխարհը փոխվել է, գոյություն ունի աշխարհակարգ։ Մենք ուղիղ հարյուր տարի առաջ այս պարտությունից օր օրի նորից կորցրել էինք իրատեսությունը, մեր ռեալ՝ ոտքի տակի հողը թողած, մեր ուժերն առանց հաշվարկելու, առանց հասկանալու՝ արդյո՞ք այդ մեծ աշխարհակարգի մեջ մեր դերն ու հնարավորությունն ունենք, գնացինք այդ Մեծ Հայքի հետևից։ Այսօր էլ կան քաղաքական ուժեր, որ ասում են՝ «Մեզ իրավունք տվեք»՝ Վիլսոնի քարտեզը պատին դրած։ Այսօր մենք ունենք փաստ՝ չենք կարողացել պաշտպանել մեր 8․000 քառակուսի կիլոմետր տարածքով Արցախը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան