Սննդամթերքը մեկ տարում թանկացել է 7․5%-ով․ շաքարավազն ու ձեթը շարունակում են թանկանալ

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները մայիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աճել են 7.5%-ով, իսկ ապրիլի համեմատ 1.0% գնանկում է արձանագրվել: Վերջինիս մեծապես նպաստել են բանջարեղենի, մրգի, կաթնամթերքի, պանրի և ձվի 7.0-1.3% գնանկումները:

Այսպիսով՝ մայիսին, ապրիլի համեմատ, մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 5․8%, իսկ կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում՝ 1․3%:

Փոխարենը միսը, շաքարավազը, յուղերն ու ճարպերը շարունակել են թանկանալ։

Այսպես՝ մսամթերքը մեկ տարում թանկացել է 5․3%-ով, իսկ նախորդ ամսվա՝ ապրիլի համեմատ 0․9% գնաճ է արձանագրվել:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. մայիսին, 2020թ. մայիսի համեմատ, գրանցվել է 43.3%, իսկ 2021թ. ապրիլի համեմատ՝ 1.9% գնաճ:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. մայիսին, 2020-ի մայիսի համեմատ, արձանագրվել է 33.4%, իսկ 2021թ. ապրիլի համեմատ՝ 3.6% գնաճ (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. մայիսին, 2020թ. մայիսի համեմատ, կազմել է 84.4%, իսկ 2021թ. ապրիլի համեմատ՝ 6.0%):

Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2021թ. մայիսին, 2020-ի մայիսի համեմատ, արձանագրվել է 14.4%, իսկ 2021թ. ապրիլի համեմատ՝ 4.8% գնաճ:

Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. մայիսին, 2020թ. մայիսի համեմատ, արձանագրվել է 8.7%, իսկ 2021թ. ապրիլի համեմատ՝ 1.0% գնաճ:

Ալկոհոլային խմիչքի միջին գնաճը 2021թ. մայիսին, 2020թ. մայիսի համեմատ, կազմել է 8.7%, 2021թ. ապրիլի համեմատ՝ 0.7%, իսկ ծխախոտային արտադրատեսակներինը, համապատասխանաբար, 8.7% և 1.5%:

2021թ. մայիսին, ապրիլի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է հացաբուլկեղենի և ձավարեղենի՝ 0.5%, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0.6%, սուրճի, թեյի, կակաոյի՝ 0.7% գնաճ:

Ծառայությունների սակագներ

Մատուցված ծառայությունների ոլորտում մայիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, արձանագրվել է սակագների 2.2% հավելաճ, իսկ 2021թ. ապրիլի համեմատ՝ 0.2% նվազում: 2021թ. մայիսին, ապրիլի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բնակարանի նորոգման և սպասարկման ծառայությունների՝ 0.3%, սպասարկման ծառայությունների՝ 0.8%, հյուրանոցային ծառայությունների՝ 2.0%, հանգստի կազմակերպման ծառայությունների սակագների 2.9% հավելաճ:

Արտարժույթի շուկա

2021թ. մայիսին, ապրիլի համեմատ, սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի, համապատասխանաբար, 0.4% և 0.8% նվազում (ՀՀ դրամն արժևորվել է):

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 2.5% և 1.2% հավելաճ: 2021թ. մայիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 521. դրամ, ինչը 7.7%-ով բարձր է 2020թ. մայիսի համապատասխան ցուցանիշից (484.1 դրամ):

Անժելա Պողոսյան