14 հայ գերիներին Բաքվում դատում են․ միջազգային հանրության ճնշումներն ու փորձագետների կանխատեսումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
Բոլորը

Ադրբեջանում պահվող շիրակցի ռազմագերիների նկատմամբ հարուցված գործը դատական վարույթ է ընդունվել։ Լուրը լայնորեն տարածվում է ադրբեջանական լրատվամիջոցներում։ Հայ գերիներին մեղադրում են, իբր, ահաբեկչություն, սադրանքներ ու այլ հանցագործություններ կատարելու համար։ 14 հայ ռազմագերու դեմ հարուցված քրեական գործը քննվելու է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից, առաջիկայում տեղի կունենա նախապատրաստական նիստը։

Եվրադատարանում ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանույշ Սահակյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ ադրբեջանական մամուլի հրապարակումներին հետևում են, բայց դեռ ամբողջական ծավալով չեն վերլուծել տեղեկությունը։

Փոխարենը ձևավորած դիրքորոշում արդեն կա Բաքվի ռազմական դատարանում նախօրեին մեկնարկած երկու հայ ռազմագերիների դատավարության նկատմամբ, սակայն փակագծեր փաստաբանը չբացեց։

Հիշեցնենք, ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ «նրանք միասին կատարել են ծանր հանցագործություններ»․ Վայոց ձորի Եղեգիս համայնքի բնակիչ, 51-ամյա Լյուդվիգ Մկրտչյանին Ադրբեջանը մեղադրում է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ռազմական հանցագործությունների՝ գերեվարված 11 գերիների խոշտանգելու մեջ, իսկ Կապանի 54-ամյա բնակիչ Ալյոշա Խոսրովյանը մեղադրվում է 5 ադրբեջանցի գերիների հետ դաժան և անմարդկային վարվելու համար։ Դատական այսօրվա նիստում մեղադրյալները ասել են, որ ադրբեջաներեն չեն հասկանում, որոշվել է նրանց թարգմանիչ տրամադրել։

Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի խոսքով՝ դահլիճի կահավորումից մինչև դատավարության ընթացքում հայ փաստաբանի բացակայությունը համարվում է մարդու իրավունքների խախտում, իսկ նման դեպքերում կասկածի տակ է դրվում դատավարության արդարացիությունը։

Մինչ դատավարությունը ինչ պայմաններում են պահվել և ինչ ճնշումների ենթարկվել հայ ռազմագերիները՝ հայտնի չէ․ պաշտոնական Բաքուն Մարդու իրավունքների եվրոպական դատարան որևէ տեղեկություն չի ուղարկել քրեական գործի մասին։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը շեշտում է՝ աշխարհը չպիտի լռի։ Արա Ղազարյանի կարծիքով էլ՝ դեռ էլի դատավարությունների պետք է սպասել։ Ադրբեջանը միջազգային հանրության ճնշումներին միայն այդպիսի հակակշիռ կարող է ներկայացնել։

Ղազարյանի կանխատեսմամբ՝ իրավական դաշտում առաջիկա 5-6 տարում հենց դա է պետք սպասել։ Իսկ ճնշելու համար պետք է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել համակարգված ռասիզմի դրսևորումների վրա։

Ժաննա Ալեքսանյանը վստահ է՝ միջազգայւին կառույցները կարող են ունենալ ճնշող ազդեցություն։

Միջազգային կառույցների ու հանրության հետ աշխատելուց բացի՝ պետք է նաև երկրի ներսում աշխատանք տանել, հատկապես՝ գերեվարված անձանց ծնողների հետ, նշում է Ժաննա Ալեքսանյանը։

Ավելի վաղ էլ, հիշեցնենք, Բաքվում մեկնարկել էր լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի դատավարությունը։ Նրան էլ ադրբեջանական կողմը մեղադրում է վարձկանության ու ահաբեկչության համար։ Լիբանանահայ ռազմագերին բանտից հիվանդանոց է տեղափոխվել։ Պատճառների մասին չի նշվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան