Իսրայելում վարչապետ Նեթանյահուի հակառակորդները կարողացել են կոալիցիա ձևավորել

Լուրեր

11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
Բոլորը

Ընդդիմադիր «Յեշ Ատիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդին հաջողվել է կազմել Իսրայելի նախարարների նոր կաբինետը: Այս մասին հունիսի 2-ի երեկոյան Լապիդը հայտնել է երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինին, որն իր առջև դրել է այդ խնդիրը, այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Նոր կառավարությունը կհարգի իր հակառակորդներին և հնարավոր ամեն ինչ կանի հասարակության բոլոր մասերը միավորելու համար, խոստացել է «Յեշ Ատիդ»-ի առաջնորդը: 2 տարի վարչապետի պաշտոնը կզբաղեցնի «Խա-Յամին խա-Խադաշ» («Նոր աջերը») աջ կուսակցության համահիմնադիր Նաֆթալի Բենեթը, ապա նրան կփոխարինի Լապիդը: Կառավարության ներկայիս ղեկավար Բինյամին Նեթանյահուն այդ պաշտոնը զբաղեցրել է 12 տարի:

Մայիսի 5-ին Իսրայելի նախագահը հանձնարարել է Լապիդին 28 օրվա ընթացքում կազմել է նոր կաբինետ, քանի որ «Լիկուդ» կուսակցությունից Նեթանյահուն չի կարողացել ստեղծել սահմանված ժամկետում կառավարական կոալիցիա:

Տաթև Ֆռանգյան