Ռազմադյունաբերական համալիրի համար գումար հատկացված չի եղել, տարվա վերջում տրվել է 3,4 մլրդ դրամ․ Հայկ Չոբանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.05.2024 | 22:05
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ
04.05.2024 | 20:32
«Նոա»-ն հաղթեց «Ալաշկերտ»-ին և կրկին մրցաշարային աղյուսակի առաջատարն է
04.05.2024 | 19:54
Բավարիան գլխավոր մարզչի պաշտոնի համար մի քանի թեկնածու ունի
04.05.2024 | 19:36
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
04.05.2024 | 19:16
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ քաղաքապետարան
04.05.2024 | 19:00
Պառակտվածությունը դառն է լինելու, անձնական հաշիվները դրե՛ք մի կողմ ու երկրի մասին մտածեք. Հաղթանակ Շահումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.05.2024 | 18:45
Մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվող օրենսդրության դեմ. Կոբախիձեն՝ Միշելի հետ զրույցի մասին
04.05.2024 | 18:27
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
04.05.2024 | 18:10
Վրաստանի ապագան Եվրամիության հետ է. բաց մի՛ թողեք այս պատմական հնարավորությունը․ Միշելը՝ Կոբախիձեին
04.05.2024 | 17:54
Թուրքիան հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ Գազայում ճգնաժամը դադարեցնելու համար
04.05.2024 | 17:33
Սպասվում է անձրև, ամպրոպ ու քամու ուժգնացում
04.05.2024 | 17:18
ՈՒԵՖԱ-ն հաստատել է մրցաշարի մասնակից թիմերի հայտացուցակներն ընդլայնելու տարբերակը. Եվրո-2024
04.05.2024 | 16:49
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ
04.05.2024 | 16:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
04.05.2024 | 16:18
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Բոլորը

ՀՀ ռազմական արդյունաբերության զարգացման համար 2020թ-ի պետական բյուջեով գումար հատկացված չի եղել։ Իսկ արդեն տարվա վերջում այդ նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 3.4 մլրդ դրամ գումար է հատկացրել։ Այս մասին այսօր ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը` հավելելով, որ դա կհանգեցնի նաև ռազմական արդյունաբերության զարգացմանը։

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ 2020-ին առաջին անգամ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջին անգամ իրականացրել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պատվեր, ոլորտի կազմակերպություններին պատվիրվել են կոնկրետ սպառազինություն և զինտեխնիկա: Դա պայմանավորված է եղել պատերազմական իրավիճակում խիստ պահանջարկի հետ:

Չոբանյանը նշեց, որ նախարարությունը ռազմարդյունաբերության ոլորտը դիտարկում է բարձր տեխնոլոգիական ոլորտին զուգահեռ, այդ երկու ոլորտները, ըստ նրա, առանձնացված չեն, դրանք միահյուսված են:

«Մեր նպատակն է ռազմարդյունաբերական կարողությունները բարձրացնել, դա ներառումէ երեք բաղադրիչ՝ գիտելիք, տեխնոլոգիաներ և պատվերներ… Այսօր ռազմական արդյունաբերության ոլորտից պետք է քիչ խոսել, պետք է խոսել բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ոլորտից ու առավելագույնն անել այդ ոլորտի զարգացման համար։ Այսօր մեր կարողություններն իրականում ավելի մեծ են, քան մենք դեր ենք խաղում մեր պետության ու զինված ուժերի համար։ Փոքր լինելով հանդերձ, մեր կարողություններն ավելի մեծ են, քան ԶՈւ ռազմարդյունաբերության համալիրի փաստացի դերակատարումը ռազմական արդյունաբերության մեջ»,- նշեց Չոբանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: