Վեց զինծառայողի գերի վերցնելուց հետո Ադրբեջանի հետ ընդհատվել է ապաշրջափակման գործընթացը. փոխվարչապետի պաշտոնակատար

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չկա մի առիթ, մի հանդիպում կամ մի հնարավորություն, որտեղ գերիների հարցը չի քննարկվում, ես հուսով եմ, որ այդ հարցը լուծում կստանա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը:

Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման հարցով ստեղծված եռակողմ հանձնաժողովի աշխատանքներին՝ Գրիգորյանը նշեց. «Այսօրվա դրությամբ աշխատանքները չեն շարունակվում, որովհետև իրոք այդ աշխատանքները արդյունավետ կլինեն և արդյունքներ կտան մի դեպքում, եթե ֆոնը, ընդհանուր իրավիճակը լինի առնվազն կայուն: Սահմաններին այս իրադրությունների առկայության պարագայում, ես չեմ կարծում, որ հնարավոր է կոնստրուկտիվ աշխատանք այդ հարթակում: Վերջին շրջանում կոնտակտները ընդհատվել են այդ հարթակի մասով: Տեսնենք՝ ինչ շարունակություն կլինի»:

Գրիգորյանը ընդգծեց, որ աշխատանքներն ընդհատվել են մասնավորապես, այն բանից հետո, երբ Ադրբջանի զինուժը ներխուժել է ՀՀ տարածք:

Մհեր Գրիգորյանն անդրադառնալով Ալիևի հայտարարություններին Զանգեզուրի միջանցքի մասին՝ նշեց. «Միջանցքային տրամաբանության հարցեր հայկական կողմը չի քննարկել և չի քննարկելու, և հնարավոր էլ չի քննարկել նման հարց: Եթե միջանցք ասելով՝ որոշ մարդիկ նկատի ունեն տրանսպորտային ուղիներ, դա մի հարց է, բայց եթե միջանցք ասելով՝ մարդիկ նկատի ունեն սուվերենության հետ կապված որևէ հանգամանք, կրկին վստահեցնում եմ ձեզ, որ դա բացառվում է իմ քննարկումների օրակարգում»:

Մանրամասները՝ տեսանյութում: