Քոչարյանն է մեղավոր պետության թուլացման համար․ բռնություններ և ռեպրեսիաներ էին՝ հիմա նա խոսում է օրենքից․ Սեդա Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 12:25
«Բավարիան» 15 գոլ է խփել ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:17
Ալեքսան Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
31.07.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն է// «Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է հեռացված ցուցանակով․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 11:59
Մարոկկոյից հազարավոր միգրանտներ խախտել են սահմանն ու ներխուժել Իսպանիա․ Մադրիդը զորքեր է տեղակայում Սեուտայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:50
Հեռացվել է «Մուլտի Վելնես» անվանումը, քաղաքապետարանի դրոշն է բարձրացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:45
«Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:41
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ Քոչարյանը նրան նաև 200 հազար դրամ փաստաբանի վարձատրության գումար պետք է վճարի
31.07.2026 | 11:36
12 թիմով մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը
31.07.2026 | 11:30
Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
31.07.2026 | 11:21
Կյանքից հեռացել է աշխարհի չեմպիոն Ֆրանկո Բարեզին
31.07.2026 | 11:15
Բաքվում կայացած ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:11
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա․ հարվածներ են հասցվել Վոլգոգրադի և Թաթարստանի պահեստներին
31.07.2026 | 10:54
Իրավապահները խուզարկում են Նարեկ Կարապետյանի տունը
31.07.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափման հարցում պատմական համաձայնություն է ձեռք բերվել
31.07.2026 | 10:36
Դոլարն ու եվրոն արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 31-ի դրությամբ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի պատգամավորության թեկնածու Սեդա Սաֆարյանի հետ

-Ի՞նչն է դրդել փաստաբան Սեդա Սաֆարյանին թողնել դատական գործերն ու մտադրվել՝ դատական դահլիճը փոխարինելու օրենսդիր մարմնի դահլիճով։ Օրինակ՝ գործող իշխանությունը հեղափոխական խոստումներ է տվել, սակայն ինչպես իրենք են նշել՝ չհասցրեցին դրանց մեծ մասը կյանքի կոչել, այդ թվում՝ դատաիրավական համակարգում։ Ինչպե՞ս եք ախտորոշում համակարգը, ի՞նչ եք մտադիր փոխել ԱԺ գնալու դեպքում։ 

-Ես պիտի գնամ Ազգային ժողով, որպեսզի օրենսդրական փոփոխությունների և դատաիրավական ռեֆորմների առաջարկներ ներկայացնեմ և աշխատեմ դրանք հասցնել մինչև վերջ։

-Ավելի կոնկրետացնենք՝ տասնյակ տարիներ բարձրաձայնվել է այն հարցը, որ իրավապահ համակարգի որոշ կառույցներ այնքան էլ «հայաստանակենտրոն» չեն։ Դուք նախատեսո՞ւմ եք ԱԱԾ-ում լյուստրացիայի նախագիծ առաջարկել կամ առաջ տանելո՞ւ եք վեթինգի գաղափարը։

-Գիտեք, ՀՀ-ում գրեթե միշտ տապալված է եղել կադրային քաղաքականությունը։ Օրինակ՝ հիշում ենք, թե Լևոն Տեր-Պետրոսյանի ուժն ինչպես եկավ իշխանության՝ փողոցով, աղմուկով, բայց հետո երբ իշխանություն կազմեցին, տեսանք՝ ժողովրդի սպասածը չէր։ Այդտեղ էլ ենք թուլություն տեսել։ Հաջորդ իշխանավորը եղել է Ռոբերտ Քոչարյանը, որի իշխանությունը մեկ բառով կարելի է որպես բռնապետություն բնորոշել՝ ակնհայտորեն նահանջեց ժողովրդավարությունը և պետության դեմ շատ հանցագործություններ կատարվեցին։ Պետության թուլացման մեղավոր համարում եմ նրա իշխանությանը։ Չեմ անդրադառնում, թե որ դրվագները նկատի ունեմ, բայց առերևույթ թվաց, թե իրեն հաջողվում է բռի մեջ պահել հասարակությանը, կառավարման ապարատը, բայց այն բռի մեջ պահվեց ժողովրդավարության, շատերի մահվան և կյանքերի հաշվին։

Այդպիսի իշխանություն ոչ մեկին պետք չէր։ Սերժ Սարգսյանի իշխանությունը շարունակեց Ռոբերտ Քոչարյանի վարքագիծը, և երկիրը ձևավորվեց ֆեոդալական հասարակարգի նման՝ երկիրը կառավարում էր օլիգարխիկ համակարգը և մենք գիտեինք՝ որը ում տարածքն է։ Թվում էր, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բերելու էր ժողովրդի հույսն ու հավատը արդարացնող համակարգին հատուկ պահվածք, բայց տեսանք Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության առաջարկած մեխանիզմները, նրանց իրականացրած կադրային քաղաքականությունը՝ ցույց տվեցին, որ նրանք անզոր են ոչ միայն նախկին իշխանությունների դեմն առնելու, այլև՝ համակարգերում ավելորդ լարվածություն առաջացնող առանցքային կետերը մաքրել չեն կարող։ Արդյունքում՝ չկարողացանք ձերբազատվել այն մարդկանցից, որոնք չեն դաստիարակվել պետականամետ գաղափարներով։

-Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանն օրերս խոսել է նաև «Մարտի 1»-ի գործից, ասելով «Իմ և մի քանի նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված, այսպես կոչված՝ մարտի 1-ի քրեական գործի շրջանակում թույլ տված իրավախախտումները շատ են։ Շատերը նույնիսկ չէի նկատում ՝ խախտո՞ւմ է, թե՝ ոչ։ Փաստաբաններս էին ֆիքսում։ Չեմ թաքցնում, մի պահ ինձ մոտ որոշակի հիասթափություն կար իավաբանությունից։ Դատական նիստերի ժամանակ իրարամերժ, բայց մյուս կողմից՝ նույն բանն էին խոսում և՛ դատախազը, և՛ փաստաբանները։ Ինձ համար հայտնագործություն էր սա, ես զարմանում էի, որ սա գիտություն են անվանում։ Սա շատ ճկուն գիտություն է»։ Դուք, որ այդ գործով նաև փաստաբան եք, ի՞նչ տեսակետ ունեք։

-Ռոբերտ Քոչարյանն այն անձնավորությունն է, որ մեր Սահմանադրությունը չգիտի և վերջին շրջանում Սահմանադրական դատարանի որոշումը, կարելի է ասել, կլասիկ գնահատական տվեց Ռոբերտ Քոչարյանին։ Բայց Ռոբերտ Քոչարյանի ասած՝ «այսպես կոչված Մարտի 1-ը» մեր ազգային ողբերգությունն է՝ իր մասնակցությամբ։ Չգիտեմ ինքն ինչ է ասում, բայց պետք է խոսքերը ճիշտ ընտրի։ Դա նույնն է, որ մենք ասենք՝ «Այսպես կոչված Եղեռնը»։ Իմ ժողովրդի դեմ ցանկացած ոտնձգություն ով էլ անի, ինձ համար նույն արձագանքն է լինելու, նույն խնդիրն է։ Քոչարյանը լավ կանի իր բացված աչքերը չփակի դատական համակարգում նախկինում թույլ տրված քրեական հետապնդումների նկատմամբ․  Մուշեղ Սաղաթելյանին հետապնդել է անձնական հակակրանքով՝ մինչև ՄԻԵԴ հասցրեցինք այդ գործը։

Հարյուրավոր այլ գործեր կան․ պաշտպանյալներ ունեմ, որ օրերով իրենց տանը չեն մնացել, ոստիկանները 6-7 ամիս շարունակ դարպասներից այն կողմ չեն գնացել՝ մինչև չբռնեն այդ մարդկանց։ Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը, որ այս երկիրը դարձրել է բարդակ՝ բառիս իսկական իմաստով, ով ամենակասկածահարույց մարդուն բերել էր Լեոյի և Պարոնյան փողոց․․․ փաստորեն՝ Ռոբերտ Քոչարյանը որոշել է օրենքից և հիասթափությունից խոսել։ 2008 թվին ռեպրեսիաներ էին, որոնք պետության գլխից մինչև ոստիկանության աշխատողներ առկա են եղել, և որոնց վառ վկայությունը կոնկրետ գործեր են, որտեղ երևում է անհատապես Ռոբերտ Քոչարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան