Արցախում չորս ամսվա ընթացքում կամովին հանձնվել է ավելի քան 50 ինքնաձիգ, գնդացիրներ ու նռնականետեր

Լուրեր

11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Բոլորը

2021թ. առաջին չորս ամսիներին Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում 78 անձի կողմից կամովին հանձնվել է 57 ինքնաձիգ, 8 ատրճանակ, 3 գնդացիր, 5 նռնականետ, 9 հրացան, 53 նռնակ, նռնակի 42 պայթուցիչ, 1 ական, ինքնաձիգի 98 պահեստատուփ, 2 սվին-դանակ, ատրճանակի, ինքնաձիգի և գնդացրի 19671 փամփուշտ, նռնականետի 3 պայթուցիչ և 1 արկ: Այս մասին տեղեկացնում է Արցախի դատախազությունը։

«Հարգելի’ հայրենակիցներ, շրջանառությունն արգելված նման առարկաներ ունենալու դեպքում խնդրում ենք դրանք հանձնել ոստիկանության մարմիններին: Միաժամանակ հիշեցնում ենք, որ ապօրինի պահվող զենքը, ռազմամթերքը, պայթուցիկ նյութերը և պայթուցիկ սարքերը կամովին հանձնած անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության:

Դատախազությունը ևս հասկանում է առանձին դեպքերում զենքը կամ ռազմամթերքը արտաքին վտանգներից պաշտպանվելու նպատակով պահելու` քաղաքացիների շարժառիթն ու նպատակը: Այդուհանդերձ, վստահ ենք, որ առավել վտանգի աղբյուր հանդիսացող նման առարկաները քաղաքացիներին պետք է հատկացվեն բացառապես պետական վերահսկողության շրջանակում` զենք պահելու կամ կրելու իրավունք հայցող անձի անհատական բոլոր բնութագրիչները հետազոտելուց հետո: Հետևաբար կրկին հորդորում ենք համագործակցել իրավապահ մարմինների հետ և նրանց հանձնել պոտենցիալ վտանգի աղբյուր հանդիսացող` ապօրինի պահվող զենքը, ռազմամթերքը, պայթուցիկ նյութերն ու սարքերը»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ: