Սանկտ Պետերբուրգում Ռոմանոս Պետրոսյանը բարձրաձայնել է 44-օրյա պատերազմի օրերին Արցախի դեմ իրականացված ռազմական հանցագործությունների մասին

Լուրեր

11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
Բոլորը

Սանկտ Պետերբուրգում Նևյան միջազգային բնապահպանական 9-րդ համաժողովի բարձր հարթակից Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը բարձրաձայնել է 44-օրյա պատերազմի օրերին Արցախի դեմ իրականացված ռազմական հանցագործությունների մասին։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

«Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել է «Երկրի էկոլոգիա՝ կայուն զարգացում» խորագրով Նևյան միջազգային բնապահպանական 9-րդ համաժողովը։

Համաժողովը անցկացվում է Ռուսաստանի Դաշնության Բնական պաշարների և շրջակա միջավայրի նախարարության կողմից ՝ Դաշնային խորհրդի համանախագահությամբ, ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի մասնակցությամբ:
Համաժողվին մասնակցել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը։

Այսօր՝ շուրջ երեք տասնյակ երկրների կառավարությունների ու խորհրդարանների բարձրաստիճան պաշտոնյաների,գիտնական-փորձագետների և առաջատար միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ համաժողովի լիագումար նիստի ժամանակ, որը վարում էին Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն և Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի տեղակալ Վիկտորիա Աբրամչենկոն։

Ելույթով հանդես է եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը:

Ռոմանոս Պետրոսյանը բարձր մակարդակի այս հարթակն ու լսարանը օգտագործել է ևս մեկ անգամ բարձրաձայնելու և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու 2020 թվականի սեպտեմբեր ամսին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքներին։

Նախարարի պաշտոնակատարնն անդրադարձել է 44-օրյա պատերազմի օրերին Արցախի ժողովրդի դեմ ռազմական հանցագործություններին, կիրառված արգելված զինատեսակների հետևանքով առաջացած հումանիտար և բնապահպանական ճգնաժամին։

«Պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերն Արցախի ժողովրդի դեմ կիրառել են միջազգայնորեն արգելված կասետային զինամթերք, սպիտակ ֆոսֆոր կամ թերմիտային նյութեր պարունակող զենքեր։ Նման գործողությունները շրջակա միջավայրին անուղղելի վնաս են հասցրեցրել՝ լայնամասշտաբ անտառային հրդեհներից մինչև օդի, հողի, ջրի և բուսական ու կենդանական աշխարհի թունավորում»,- իր ելույթում ասել է Ռոմանոս Պետրոսյանը։