Մեղրիի միջանցքի, 7 գյուղերի վերադարձի թեմա է եղել նոյեմբերի 9-ին․ ասել եմ՝ բացառված է, չեմ ստորագրի. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 12:25
Կիևի մարզի Դիմեր ավանում ռուսական հարվածի հետևանքով 11 մարդ է զոհվել
23.11.2026 | 12:18
Նոր Սահմանադրության նախագծից հանվել է դրոշի և զինանշանի նկարագրությունը
23.11.2026 | 12:10
Նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել է // Փաշինյանը կրկին հրաժարականից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 12:07
Նոր Սահմանադրության նախագծում փոխվել է Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող մեկ ձևակերպում
23.11.2026 | 12:00
Ուկրաինայի անվտանգության երաշխիքները «նման են ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին»․ Քուշներ
23.11.2026 | 11:50
Ազգային ժողովը կկարողանա ինքնարձակվել․ ի՞նչ է նախատեսում նոր Սահմանադրությունը
23.11.2026 | 11:39
Միջազգային պայմանագրերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը․ ինչ է առաջարկում նոր նախագիծը
23.11.2026 | 11:28
Տիգրան Բարսեղյանը՝ հաղթական գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 11:20
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի նավթամղիչ կայանի և Ռոստովի նավթավերամշակման գործարանի վրա
23.11.2026 | 11:11
Վարչապետը՝ ԶՈւ գերագույն հրամանատար առանց «պատերազմի ժամանակ» ձևակերպման․ ինչ է փոխվում ԶՈՒ-ին վերաբերող հոդվածում նոր Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
23.11.2026 | 10:55
«Կոնֆլիկտի տրամաբանությունն է ստեղծել գեներալ մանվելներ, դոդիգագոներ, կալուգացի սամոներ, ռոբերտքոչարյաններ, սերժսարգսյաններ և միշիկներ». Փաշինյանը՝ նոր Սահմանադրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 10:40
Նոր Սահմանադրությամբ պետությունը պարտավորվում է երաշխավորել ընտրողների կամքի ճշգրիտ արտացոլումը
23.11.2026 | 10:39
Վաղարշակ Քեյանը և Դավիթ Սիմոնյանը՝ բռնցքամարտի Մ-23 ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ
23.11.2026 | 10:29
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները 1992 թվականից ի վեր ամենաշատ տեղերն են ստանում
Բոլորը

Յոթ ամիս է մեզ ասում են դավաճան, հողատու, կապիտուլյանտ, ուրիշ ոչ մի բանի մասին չեն խոսել: Հենց ընտրություններ նշանակվեցին, գնում, խոստանում են սերմացու, սալյարկա, բրինձ տալ: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախկին իշխանությունների ներկայացուցիչների հայտարարություններին:

«Բա ասեք՝ 99 թվականին էդ ի՞նչ Մեղրի էիք փոխանակում: Յոթ ամիս է՝ ասում են վա՜յ, Մեղրին տալիս է, Սյունիքը տալիս է, միջանցքը տալիս է: Դո՛ւք եք էդ փաստաթղթերը ձևակերպել, տվողը դո՛ւք եք: Մենք երբեք Մեղրի, միջանց. այդպիսի հարցեր չենք քննարկել որևէ մեկի հետ:

Այդպիսի թեմա, այո՛, եղել է նաև նոյեմբերի 9-ի հայտարարության նախագծերից մեկում, թեմա է եղել յոթ գյուղերի վերադարձի վերաբերյալ, ես հստակ ասել եմ (և դա կարող եմ ապացուցել՝ որտեղ անհրաժեշտ է), որ բացառված է, չեմ ստորագրի այդպիսի թուղթ, և դա հանվել է:

Եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չստորագրեի, ակնհայտ է, որ ամբողջ Արցախը կվերցնեին և մեր 30 հազարանոց բանակը կհայտնվեր շրջափակման մեջ: Այս, ինչ-որ տեղի է ունեցել դե ֆակտո, դե յուրե իրենց 30 տարվա բանակցածն է, ի վերջո սա պետք է հասկանա՞նք, թե՞ չէ: Այսօրվա դե յուրե իրողություններն իրենց բանակցածն է՝ միլիմետրի ճշգրտությամբ»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: