ԵԱՀԿ ՄԽ-ն պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի շուրջ բանակցություններ սկսելու գործընթացին

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնությունից՝ Իգոր Պոպովը, Ֆրանսիայից՝ Ստեֆան Վիսկոնտին և Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ Էնդրյու Շոֆերը) հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով մայիսի 27-ին վեց հայ զինծառայողների գերեվարմանը։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Համանախագահները մայիսի 27-ին և 28-ին խորհրդակցություններ են անցկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ: Հանդիպումներին մասնակցում էր նաև ԵԱՀԿ գրասենյակի նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Համանախագահներն անդրադարձել են մայիսի 27-ին վեց հայ զինծառայողների ձերբակալված լինելու մասին հաղորդագրություններին և կոչ են անում ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և մյուս կալանավորվածներին՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով:

Համանախագահներն ընդգծում են միջազգային մարդասիրական օրենսդրությանը համապատասխան կալանավորված անձանց հետ վարվելու պարտավորությունը: Համանախագահները վճռականորեն կոչ են անում անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնության հասանելության բոլոր սահմանափակումները, և կողմերին կոչ են անում ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:

Համանախագահները նաև մտահոգությամբ նշում են Հայաստան-Ադրբեջան սահմանի ոչ գծանշված հատվածում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ վերջին մի քանի հաղորդագրությունները: Սահմանային վեճերը լուծելու համար ուժի գործադրումը կամ սպառնալիքն անընդունելի են: Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել, ներառյալ զորքերի վերատեղակայումը, իրավիճակը լիցքաթափելու և խաղաղ ճանապարհով սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի շուրջ բանակցությունները սկսելու համար: Համանախագահները պատրաստ են աջակցել այս գործընթացին:

Հաշվի առնելով ԵԱՀԿ-ի իրենց մանդատի դրույթները և տարածաշրջանի բոլոր բնակիչների ձգտումները դեպի կայուն, խաղաղ և բարեկեցիկ ապագա ՝ համանախագահները կրկին կոչ են անում կողմերին առաջին իսկ հնարավորության դեպքում վերամիավորվել իրենց հովանու ներքո»,- ասված է ԵԱՀԿ հայտարարության մեջ: