Մենք պահպանել ենք մարդկանց աչքերի մեջ ուղիղ նայելու իրավունքը․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս պատմության մեջ մենք ոչ թե մեղադրյալ ենք, այլ՝ մեղադրող: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ՔՊ համակիրների հետ հանդիպմանը՝ հակադարձելով նախկին իշխանությունների քննադատություններին:

«Ինչ արել ենք երեք տարում բանակի համար, տնտեսության համար, ընդհանրապես քաղաքացու, մարդու համար, եթե դուք նախորդ 30 տարվա ընթացքում էդ տեմպի մեկ երրորդը պահած լինեիք, մենք այսօր այս իրավիճակում չէինք լինի: Գողն առաջինն է գոռում դավաճան»,- հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ իրենց հայացքի մեջ կա կորուստ, տառապանք, պարտություն, բայց չկա մի բան, որ կզրկի մարդկանց աչքերի մեջ ուղիղ նայելու իրավունքից: «Մենք մեղավոր չենք: Մենք շատ բան ենք կորցրել, բայց չենք կորցրել մարդկանց աչքերի մեջ նայելու իրավունքը»,- ընդգծեց Փաշինյանը:

«Ովքե՞ր են դավաճան գոռացողները: Երկիրը թալանածնե՞րը: Ասում են՝ ձեր օրոք պարտություն է եղել: Բա ձեր օրոք Հոկտեմբերի 27 է եղել: Ռոբերտ Քոչարյան ու Սերժ Սարգսյան, եկե՛ք, պատասխան տվեք Հոկտեմբերի 27-ի համար, որ ձեր ղեկավարած ԱԱԾ-ն տեղյակ է եղել, որ Նաիրի Հունանյանը մտնելու է և զենքով գնդակահարելու է ժողովրդի առաջնորդներին»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Մանրամասները՝ տեսանյութում: