Երևանից ստացած ազդակը միանգամից ընկալվեց և՛ Վաշինգտոնում, և՛ Փարիզում․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 12-ից հետո Հայաստանի բոլոր դիմումների գլխավոր հասցեատերը ՀԱՊԿ-ն է և Մոսկվան: «Հայաստանը բացահայտ ագրեսիայի՞ է ենթարկվում. ի՞նչ է կատարվում ՀՀ սահմանին» թեմայով առցանց քննարկման ժամանակ այս մասին նշեց «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Հայաստանն իր պահուստներից հանեց այս 30 տարվա իրավապայմանագրային ամբողջ բազան, որովհետև, եթե այդ ամենը մենք ստորագրել ենք և հիմա չպետք է դնենք շարժման մեջ, ապա հարց է առաջանում՝ էլ ե՞րբ և ինչի՞ համար ենք ստորագրել: Բայց մենք տեսանք, որ դա մեզ որևէ օգուտ չի տալիս, նույնիսկ բարոյական աջակցության բացակայության պայմաններում մեզ փորձում են կերակրել կեղծ օրակարգով և, զրոյական գումարով խաղի տրամաբանությամբ՝ մի նոր կռիվ են փորձում գցել այստեղ՝ ընդ որում, այնպես, որ էքսկլյուզիվ արբիտրի դերը Մոսկվան վերապահի իրեն:

Եվ բնական է, թե ուր էր տանելու նման դասավորությունը. այն տանելու էր հայկական շահերի հաշվին Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններ ճշտելուն, իսկ Հայաստանը դառնալու էր ուղղակի մանրադրամ: Եվ բնական է, որ սա լինել չի կարող»,- նշեց քաղքագետը:

Ռուբեն Մեհրաբյանի դիտարկմամբ՝ ԱԽ նիստում վարչապետի երեկվա հայտարարությունը, որով նա դիմեց Ռուսաստանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին և Ադրբեջանին, առաջարկ էր, որը փոխանցում էր մեր միջազգային գործընկերներին. «Այդ փոխանցումը եղավ, փաստորեն նրանք սպասում էին մեզնից փոխանցման և հաշված ժամերի ընթացքում մենք լսեցինք հայտարարություններ, որոնք համահունչ են պաշտոնական Երևանի առաջարկին: Այսինքն՝ Երևանից ստացած ազդակը միանգամից ընկալվեց և՛ Վաշինգտոնում, և՛ Փարիզում: Հիմա տեսնենք՝ ինչ զարգացում կլինի առաջիկա ժամերին կամ օրերին»: