Քոչարյանականներն ու փաշինյանականները ճակատամարտի են անցել․սա քաղաքացիական պատերազմի կարող է վերածվել

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեր ծրագիրը շատ կարճ է լինելու։ Մեծ-մեծ ծրագրերի մասին այս պահին ավելորդ է խոսելը: Այս մասին Հանրայն հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը, որը ընտրություններում գլխավորում է Հայ Ազգային կոնգրես կուսակցության ցուցակը:

«Այդ առումով մեր ծրագիրը շատ կարճ է լինելու: Հասկացե՛ք՝ Հայաստանում հրդեհ է: Հրդեհի ժամանակ ի՞նչ են անում։ Հանգցնում են հրդեհը։ Նոր կառավարության առաջին քայլը պիտի լինի հրդեհը հանգցնելը՝ գործի քցի պետական մեքենան։

Այսօր պետական մեքենան ջախջախված է, կառավարելիությունը 0-ի հավասարեցված: Մենք նման իրավիճակ ունեցել ենք՝ 91 թվականին՝ պետական մեքենա գոյություն չուներ, ոստիկանություն չկար, ՏԻՄ-եր չկային, բյուջե չկար, քայքայվել էր ամեն ինչ: Հիմա այդպիսի իրավիճակ է: Եթե կա էլ, ապա իրենց գործով չեն զբաղված՝ իշխանությունը օգտագործում է քաղաքական նպատակներով»,- նշեց առաջին նախագահը:

Նա նաև ընդգծեց, որ հիմա քաղաքացիական պատերազմի վտանգ կա: Նրա խոսքով՝ Լինում են վատ իշխանություններ, լինում են բռնապետական, վատ երկար տարիներ, դրանցից հեշտ է ազատվելը, ամենավտանգավորը քաղաքացիական պատերազմներն են:

«Համարյա ճակատամարտի են անցել քոչարյանականներն ու փաշինյանականները, դա ավելի է խորանալու, ես վախենում եմ, որ այս ընտրությունները կարող են վերածվել ուղղակի կռիվների, եթե չասենք՝ քաղաքացիական պատերազմի, կենաց մահու խնդիր են լուծում երկու կողմն էլ»,- ասաց Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, մինչ այժմ պայքարը քաղաքացիական պատերազմի չի վերածվել, քանի որ միշտ մի կողմը եղել է ուժեղ և ճզմել է մյուսին, իսկ հիմա երկու կողմն էլ ճզմող է, և հիմա է վտանգը»,- նշեց Տեր-Պետրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: