Ռուսները ոչ ինձ կասեն, ոչ՝ Ռոբերտին, Փաշինյանին են ասում, բայց նա չի հասկանում ինչ են ասում իրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 12:42
Երեխաների իրավունքները նոր Սահմանադրությամբ․ ինչ է փոխվում և ինչ նոր երաշխիքներ են սահմանվում
23.11.2026 | 12:34
ՀՀ էներգետիկ անվտանգության մարտահրավերները և ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարները․ ՈՒՂԻՂ
23.11.2026 | 12:25
Կիևի մարզի Դիմեր ավանում ռուսական հարվածի հետևանքով 11 մարդ է զոհվել
23.11.2026 | 12:18
Նոր Սահմանադրության նախագծից հանվել է դրոշի և զինանշանի նկարագրությունը
23.11.2026 | 12:10
Նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել է // Փաշինյանը կրկին հրաժարականից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 12:07
Նոր Սահմանադրության նախագծում փոխվել է Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող մեկ ձևակերպում
23.11.2026 | 12:00
Ուկրաինայի անվտանգության երաշխիքները «նման են ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին»․ Քուշներ
23.11.2026 | 11:50
Ազգային ժողովը կկարողանա ինքնարձակվել․ ի՞նչ է նախատեսում նոր Սահմանադրությունը
23.11.2026 | 11:39
Միջազգային պայմանագրերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը․ ինչ է առաջարկում նոր նախագիծը
23.11.2026 | 11:28
Տիգրան Բարսեղյանը՝ հաղթական գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 11:20
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի նավթամղիչ կայանի և Ռոստովի նավթավերամշակման գործարանի վրա
23.11.2026 | 11:11
Վարչապետը՝ ԶՈւ գերագույն հրամանատար առանց «պատերազմի ժամանակ» ձևակերպման․ ինչ է փոխվում ԶՈՒ-ին վերաբերող հոդվածում նոր Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
23.11.2026 | 10:55
«Կոնֆլիկտի տրամաբանությունն է ստեղծել գեներալ մանվելներ, դոդիգագոներ, կալուգացի սամոներ, ռոբերտքոչարյաններ, սերժսարգսյաններ և միշիկներ». Փաշինյանը՝ նոր Սահմանադրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 10:40
Նոր Սահմանադրությամբ պետությունը պարտավորվում է երաշխավորել ընտրողների կամքի ճշգրիտ արտացոլումը
Բոլորը

Ալիևի ծրագիրը գիտենք՝ ինչքան շատ, այնքան լավ, Ռուսաստանի ծրագրերը չգիտեմ ես: Այս մասին այսօր Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը` հավելելով, որ  Ռուսաստանն իր ծրագրերը ոչ մեկին էլ չի բացահայտում::

«Ռուսաստանն այսօր Հայաստանում ունի մեկ խոսակից, դա երկրի ղեկավարն է: Ես էլ ունեմ կապեր, ես էլ հանդիպում Ռուսաստանի դեսպանի հետ, Ռոբերտն ավելի շատ կապեր ունի Մոսկվայում, բայց ո՛չ ինձ կասեն, ո՛չ Ռոբերտին, այսօր Հայաստանի պատասխանատուն Փաշինյանն է, Փաշինյանին են ասում: Ես վստահ եմ՝ Փաշինյանին Ռուսաստանն ամենայն անկեղծությամբ ասում է այն, ինչ մտադիր է անել այս տարածաշրջանում և ընդհանրապես՝ Հայաստանի և Ղարաբաղի ապագայի վերաբերյալ: Փաշինյանն ուրիշ խնդիր ունի, նա անգամ չի հասկանում, թե ռուսներն իրեն ինչ են ասում: Ես այն մարդը չեմ, որ չիմացած բանի մասին կարծիք արտահայտեմ»,- ասաց Տեր-Պետրոսյանը:

Հարցին՝ եթե ռուսական կողմը դուրս գա ՀՀ տարածքից, ի՞նչ կսպասվի, ՀՀ առաջին նախագահն ասաց, որ չգիտի. «Մարգարե չեմ, բայց ամեն ինչ հնարավոր է, անգամ՝ պատերազմ…

Կրկնում եմ, որևէ մեկը թող գլուխ չգովի, թե գիտի Ռուսաստանի ծրագրերը, մի բան գիտեմ՝ նրանք հստակ ծրագրեր ունեն և ոչ կարճաժամկետ»:

Մանրամասները՝ տեսանյութում: