Ռազմական դրություն կհայտարարվի՞. սահմանին պայթունավտանգ իրավիճակ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է և պայթունավտանգ: Այս մասին հայտնեց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Կութ գյուղից վերադառնալու ճանապարհին: Հիշեցնենք՝ մայիսի 27-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում կես ամսից ավելի գտնվող ադրբեջանական զինծառայողներն առևանգել են հայ վեց պայմանագրային զինծառայողի:

Երկրում ստեղծված արտակարգ իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրելու նպատակով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն առաջարկել էր խորհրդարանական ուժերի մասնակցությամբ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ անցկացնել, որը տեղի ունեցավ աշխատանքային օրվա ավարտին։

Սահմանային լարված իրավիճակը քննարկելու նպատակով ԱԺ-ում պատգամավորների հետ հանդիպեցին պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ու ԱԳ փոխնախարար Գագիկ Ղալաչյանը: Արման Սարգսյանը հեռանալիս միայն հայտարարեց, որ հանրությունը պետք է վստահի ՊՆ-ի փոխանցած տեղեկությանը, սակայն փաստ է, որ պատերազմից հետո պաշտպանական գերատեսչության նկատմամբ վստահություն գրեթե չկա:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել: Հարց է առաջանում, թե սահմանային լարվածության ֆոնին ինչպես են քաղաքական ուժերն ընտրական գործընթացներին մասնակցելու: Կառավարությունն ընտրությունները չեղարկելու հետ կապված դեռևս որևէ դիրքորոշում չի հայտնել: Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակից, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանն առաջարկում է Հայաստանում ռազմական դրություն հայտարարել, չեղարկել ընտրություններն ու զորահավաք իրականացնել:

Սանասարյանի տարածած հայտարարությունում նշված է․ «Անվտանգության սպառնալիքների ներկայիս պայմաններում երկրում հայտարարել ռազմական դրություն, դադարեցնել խորհրդարանական ընտրությունների նախընտրական պրոցեսները, իրականացնել պահեստազորի զորահավաք, դիմել Ֆրանսիային՝ ռազմական աջակցություն ստանալու նպատակով, և սկսել գործողություններ՝ հակառակորդին ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս շպրտելու համար»։

Ընտրությունները հետաձգելուն և բոլոր ջանքերը սահմանային խնդիրներին ուղղելու կողմնակից է նաև օրերս ԲՀԿ-ն լքած պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա սուր քննադատում է ընդդիմադիր կուսակցություններին, որ այս օերին զբաղված են նախընտրական քարոզչությամբ: Զոհրաբյանն ընդդիմադիրներին առաջարկում է դուրս գալ փողոց և պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ռազմական դրություն հայտարարելու և արտահերթ ընտրությունները հետաձգելու վերաբերյալ նշեց՝ պետք է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել և քննարկումների արդյունքում հասկանալ իրավիճակը: Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը, սակայն, սահմանային լարվածության ֆոնին փողոցային գործընթացներ սկսելուն կողմանկից չէ:

Իշխանության թիմից ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ իր հերթին չի բացառում, որ կհայտարարվի ռազմական դրություն:

Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն էլ ԶՈՒ-ին կոչ է անում իր ձեռքը վերցնել երկրի պաշտպանությունը, իսկ ընտրություններին մասնակցող ուժերին հորդորում է փոխել վարչապետի պաշտոնակատարին:

Վարչապետի աշխատակազմից ամբողջ օրվա ընթացքում հնարավոր չեղավ պարզել՝ արդյո՞ք քննարկվում է երկրում ռազմական դրություն հայտարարելու հարցը: Նշենք, որ այդ դեպքում արտահերթ ընտրությունները կչեղարկվեն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան