1 զոհ, 6 գերի, պայթյունավտանգ լարվածություն. Փաշինյանի առաջարկն ու ՊՆ-ի պայմանները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդեն 15 օր ադրբեջանցի զինծառայողները ՀՀ սուվերեն տարածքում են՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում։ Մայիսի 25-ին թշնամու կրակահերթից Գեղարքունիքի մարզում պայմանագրային զինծառայող զոհվեց, իսկ այսօր Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս 6 զինծառայող շրջափակվել և գերեվարվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից։

Ավելի ուշ Պաշտպանության նախարարությունը հերքեց Ադրբեջանի Պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, թե գերեվարված հայ զինծառայողները գտնվել են Ադրբեջանի տարածքում։ Ըստ Ադրբեջանի ռազմական գերատեսչության՝ տարածքում եղել է 24 զինծառայող, գերեվարել հաջողվել է 6-ին։

Ոչ թե գերեվարվել, այլ առեվանգվել են․ Կառավարության նիստը Նիկոլ Փաշինյանը սկսեց սահմանին տեղի ունեցած դեպքից։ Փաշինյանի խոսքով՝ այս ամենը հետևանք է այն բանի, որ մայիսի 12-ից Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցիները դեռ մեր տարածքում են։

Արդյո՞ք Գեղարքունիքում լարվածություն կամ բնակիչներին տարհանելու կարիք կա։ Կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանեց Գեղարքունիքի մարզպետը։ Նրա խոսքով՝ տարհանելու կարիք չկա, միւադեպը տեղի է ունեցել սահմանին մոտ։

«Կարծում եմ նման որոշում կայացնելու կարիք չկա, միջադեպը տեղի է ունեցել սահմանին մոտ ոչ թե բնակելի տարածքներին մոտ»։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն էլ Ազգային ժողովում հայտարարեց՝ սպասում են ՀԱՊԿ-ի արագ արձագանքին։ Իմքայլական մեկ այլ պատգամավոր՝ Անդրանիկ Քոչարյանն էլ ակնարկում է՝ եթե գերիներին չվերադարձնեն, մենք էլ գերիներ կվերցնենք։

Մենք, փաստորեն, գերի չենք վերցնում, իրենք՝ վերցնում են։ Այս հարցերին պատասխաններ են պետք, Ազգային ժողովում հայտարարեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Ազգային ժողովի արտահերթ նիստի փոխարեն խորհրդարանական հանձնաժողովների նիստ հրավիրվեց։ Այն դռնփակ էր։ Լրագրողների հետ զրույցում էլ պաշտպանության փոխնախարարը մանրամասներ չներկայացրեց՝ միայն հորդորելով համախմբվել պետության շուրջ։

Մինչ այդ, սահմանային լարվածության ու առավոտյան տեղի ունեցած միջադեպից մանրամասներ հաղորդելու համար ՊՆ-ն նախ քարտեզ հրապարակեց՝ ցույց տալու համար, որ զինծառայողները եղել են ՀՀ սահմանում, ապա լրագրողների հետ հանդիպեց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալը։

Նրա խոսքով իրավիճակը լարված է Սյունիքում՝ Սև լճի շրջանում, գիշերը լարվել է նաև Գեղարքունիքի Կութ-Նորաբակ հատվածում։

Ինչո՞ւ մենք չենք գերեվարում և մեզ են գերեվարում հարցին ի պատասխան՝ Ասրյանը նշում է՝ բոլոր տեսակետները քննարկվում են, բայց եթե մենք 10-ին գերեվարենք, իրենք էլ կարող են 15-ին գերեվարել։ Նրա խոսքով՝ այս պահին Հայաստանի տարածքում մոտ 1000 ադրրբեջանցի զինծառայող կա, բայց դեռ ուժ կիրառելու կարիք չկա։

Արդեն երեկոյան խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը նշեց՝ իրադրությունը շարունակաբար լարվում է, այս սադրանքը կարող է վերածվել լայնածավալ բախման։ Փաշինյանն առաջարկություն է անում միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին ու Ադրբեջանի կառավարությանը՝ կոչ անելով հայելային տարբերակով ստորաբաժանումները հեռացնել սահմանագծից, փոխարենը այնտեղ Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների դիտորդների տեղակայել։

Փաշինյանն ընդգծում է՝ սա պաշտոնական առաջարկ է, հույս ունի՝ կընդունվի, և վստահ է, որ սա է ամենակարճ և արդյունավետ ճանապարհը։ Հակառակ դեպքում՝ իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան