Հայկական կողմը ժամանակ է տվել Ադրբեջանին՝ գերեվարված 6 զինվորներին վերադարձնելու համար. ԳՇ պետի տեղակալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս պահին շարունակվում են բանակցությունները Ադրբեջանի ԶՈՒ կողմից գերեվարված վեց հայ զինծառայողներին վերադարձնելու հարցով։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը։

Նրա խոսքով՝ սկզբնական ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերին տվել են մեկ ժամ, որպեսզի վերադարձնեն 6 գերեվարված զինծառայողներին, մեկ ժամը անցնելուց հետո կապվել են ռուս գործընկերները և ներկայացրել, որ Բաքվում գլխավոր շտաբը անց է կացնում խորհրդակցություն և քննարկվում է գերեվարված զինծառայողների վերադարձման գործընթացը։

Ըստ Ասրյանի՝ այդ է պատճառը, որ ՀՀ ԶՈՒ-ն համապատասխան գործողություններ չի իրականացրել։

«Եթե մեր զինծառայողների վերադարձման պայմանը չկատարվի, ապա մշակում ենք համապատասխան պլաններ, որը այստեղ ներկայացնել չեմ կարող»,- նշեց Ասրյանը։

«Հակառակորդը փորձում է մեզ ուղղությունից շեղել,- նշեց ԳՇ պետի տեղակալը:- Մեր հստակ պայմանը գերեվարված հայ զինծառայողներին վերադարձնելն է, իսկ այնտեղից 1 ժամ անց հնչում է հետևյալ պայմանը՝ «մենք պատրաստ ենք հետ քաշել մեր ստորաբաժանումները՝ ինչպե՞ս սկսենք՝ առաջնահերթ դո՞ւք, թե՞ մենք»: Հարցից հետո հնչել է մեր պայմանը, որ վերդարձնեն գերեվարված զինծառայողներին, այնուհետև հաշվի կառնենք ուժերը և միջոցները հետ քաշելու առաջարկը»:

Մանրամասները՝ տեսանյութում: