Իրավիճակը լարված է Սև լճի շրջանում, գիշերը լարվել է նաև Կութ-Նորաբակ հատվածում. ԳՇ պետի տեղակալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 13:08
Հայերենը՝ անփոփոխելի պետական լեզու․ ինչ է փոխվում նոր Սահմանադրությամբ
23.11.2026 | 13:03
Գլխավոր դատախազը կպաշտոնավարի 7 տարի և չի կարողանա վերընտրվել․ առաջարկվում է ստեղծել Դատախազական խորհուրդ
23.11.2026 | 12:58
ՊՍԺ-ի ևս մեկ առանցքային ֆուտբոլիստ ծանր վնասվածք է ստացել
23.11.2026 | 12:49
Զելենսկին հաստատել է` Լիբիայում ռուսական «Մերկուրի» ռազմանավը հարձակման է ենթարկվել ու խորտակվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 12:42
Երեխաների իրավունքները նոր Սահմանադրությամբ․ ինչ է փոխվում և ինչ նոր երաշխիքներ են սահմանվում
23.11.2026 | 12:34
ՀՀ էներգետիկ անվտանգության մարտահրավերները և ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարները․ ՈՒՂԻՂ
23.11.2026 | 12:25
Կիևի մարզի Դիմեր ավանում ռուսական հարվածի հետևանքով 11 մարդ է զոհվել
23.11.2026 | 12:18
Նոր Սահմանադրության նախագծից հանվել է դրոշի և զինանշանի նկարագրությունը
23.11.2026 | 12:10
Նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել է // Փաշինյանը կրկին հրաժարականից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 12:07
Նոր Սահմանադրության նախագծում փոխվել է Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող մեկ ձևակերպում
23.11.2026 | 12:00
Ուկրաինայի անվտանգության երաշխիքները «նման են ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին»․ Քուշներ
23.11.2026 | 11:50
Ազգային ժողովը կկարողանա ինքնարձակվել․ ի՞նչ է նախատեսում նոր Սահմանադրությունը
23.11.2026 | 11:39
Միջազգային պայմանագրերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը․ ինչ է առաջարկում նոր նախագիծը
23.11.2026 | 11:28
Տիգրան Բարսեղյանը՝ հաղթական գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 11:20
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի նավթամղիչ կայանի և Ռոստովի նավթավերամշակման գործարանի վրա
Բոլորը

Օպերատիվ մարտավարական իրավիճակը հարաբերական լարված է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը:

«Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մի քանի ուղղությամբ փորձում են վարել իրենց սադրիչ հարկադրական գործողությունները, իսկ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, հակագործողություններ վարելով, փորձում են ՀՀ տարածք ներթփանցած հակառակորդի ուժերը վտարել մեր տարածքից:

Իրավիճակը սկզբնական ժամանակահատվածում որոշակիորեն լարված էր Սև լիճ Վերիշեն ուղղությամբ՝ Սիսիան-Գորիս տարածաշրջանում: Իսկ գիշերվա ընթացքում իրադրությունը լարվել է նաև Կութ-Նորաբակ ուղղությամբ: Լարվածությունը գագաթնակետին է հասել ժամը 5.00-ի դրությամբ:

Դիտարկելով և գրանցելով, որ հակառակորդի ներթափանցած ստորաբաժանումները, որոնք մեր տարածքում են 1.5-2.5 կմ խորությամբ՝ երկու ուղղությամբ, փորձում են իրենց ուժերը միավորել և ստեղծել ավելի նպաստավոր իրադրություն իրենց համար, որոշում է կայացվել տեղադրել մարտական դիրք, որը կարող էր կասեցնել հակառակորդի գործողությունները: Նշված գործողության ընթացքում հակառակորդի օդային հետախուզությունը հայտնաբերել է մեր գործողությունները և իր ստորաբաժանումներով շրջափակել մեր խմբին և գերեվարել 6 զինծառայողի», – մանրամասնեց ԶՈւ պաշտոնյան:

Մանրամասները՝ տեսանյութում: