«Շիրակի մարզում չհամարձակվեք քարոզարշավ անել»․ գերիների հարազատներ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

28.04.2024 | 22:11
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածներ չկան
28.04.2024 | 22:06
«Ո՛չ ռուսական օրենքին, այո՛ Եվրոպային»․ հանրահավաք Թբիլիսիում
28.04.2024 | 21:19
Արագած գյուղ տներից մեկում հրդեհ է բռնկվել
28.04.2024 | 21:00
Պրահայի անփոփոխ տեսքի, մաքուր արվեստի և Սյունիքի մոգականության մասին. ապաքաղաքական զրույց Պետր Պիրունչիկի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2024 | 20:47
Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
28.04.2024 | 20:09
Փաշինյանը Բլինքենի հետ հեռախոսազրույցում դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ
28.04.2024 | 19:01
Նախարար Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցում է «Համաշխարհային Տնտեսական Ֆորումին»
28.04.2024 | 18:44
«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Փաշինյան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.04.2024 | 18:02
ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա․ Բալայան
28.04.2024 | 17:35
Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց
28.04.2024 | 17:29
ՀՀ ԱԳ փոխնախարարը Կատարում ներկայացրել է Հայաստանում ներդրումային հնարավորությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2024 | 16:28
Սյունիքում վթարի ենթարկված ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
28.04.2024 | 16:23
Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է գետը. կա տուժած
28.04.2024 | 16:15
Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող
28.04.2024 | 15:46
Միրզոյանը Կատարի ԱԳ նախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները
Բոլորը

Պատերազմի ավարտից հետո Խծաբերդի հատվածում գերեվարված զինծառայողների հարազատներն այսօր Շիրակի մարզպետարանում էին։ Նրանք հայտարարեցին, որ որևէ քաղաքական ուժի թույլ չեն տալու մարզում քարոզարշավ անցկացնել։

«Եթե իմացանք՝ եկել եք էստեղ քարոզարշավի, ձեր մուրը ձեր գլուխը։ Էրեխեքին բերեք՝ կանգնենք կողքներդ։ Որ մեկդ բերեցիք, իր կողքը կկանգնենք։ Առանց երեխեքի ոչ մի ընտրություն։ Մենք մեր բալեքին ենք ուզում, շատ բան չենք ուզում, հո փող չե՞նք ուզում։ Ընկել եք ձեր աթոռների հետևից։ Բերեք մեր երեխեքին, նոր ընկեք ձեր աթոռների հետևից, ընտրություն արեք»,- ասաց ծնողներից մեկը։

Գերիներից մեկի հայրն էլ հայտարարեց, որ մինչև գերեվարված տղաներից յուրաքանչյուրը չվերադառնա իր օջախ, այս մարզում ընտրություններ չպետք է անցկացվեն։ Ասաց, որ վեց ամիս է՝ իրենց երեխաներին չեն տեսել, և հավելեց․ «Մեր զինվորականների անգիտակ, անխոհեմ հրամանների պատճառով են նրանք հայտնվել Բաքվում»։

«Մեր տղաների հետ վերադարձը ոչ միայն ձգձգվում է, այլ լույսը չենք տեսնում։ Կան միջազգային օրենքներ, պատերազմից հետո պիտի գործի Ժնևյան կոնվենցիան, գերիները հետ վերադարձվեն։ Մեր տղաներին պահել են իրենց ձեռքում, ինչպես ուզում են, այնպես անում են, և որպես խաղաքարտ՝ դնում են մեր երկրի առաջ»,- ասաց նա։

Գերիների հարազատները քաղաքական ուժերին զգուշացրեցին՝ չգնան Շիրակ՝ քարոզարշավի․ «Մենք կորցնելու բան չունենք, կգնանք ամենավերջին քայլին»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արմիկ Մովսիսյան