Հայ զինծառայողները գերեվարվել են ՀՀ տարածքից. ՊՆ-ն քարտեզ է հրապարակել
Քաղաքականություն
27.05.2021 | 14:11Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈՒ կողմից վեց հայ զինծառայողի գերեվարման փաստի վերաբերյալ. տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:
Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և չեն հատել սահմանը։ Հրապարակում ենք տեղանքի մանրամասն քարտեզը։