Տավուշի մարզում կրակոցներ չկան․ մեր ստորաբաժանումներից մեկը կրակային վարժանք է իրականացրել․ ՊՆ արձագանքը
Քաղաքականություն
27.05.2021 | 14:02Տարածված տեղեկությունները, թե Տավուշի մարզում՝ Ադրբեջանի հետ սահմանային հատվածում, կրակոցներ են հնչել, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին ՀՀ Պաշտպանության նախարարությունից:
«Տավուշի մարզում կրակոցներ չկան։ Մեր ստորաբաժանումներից մեկն իրականացրել է կրակային վարժանք, խոսքը դրա մասին է»,- նշեցին ՊՆ-ից։