Օլիգարխների վերադարձ խորհրդարան. Փաշինյանը դրժում է իր խոստումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն օլիգարխներին վերադարձնում է քաղաքականություն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակ ընդգրկելով խոշոր գործարարների և այդպիսով դրժելով իր հեղափոխական խոստումը: Մասնավորապես՝ ՔՊ-ի ցուցակում ընդգրկված են գործարարներ Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն արձանագրում է՝ իշխանությունները, օլիգարխներին վերադարձնելով քաղաքականություն, շարունակում են նախկինների արատավոր սովորույթները:

Մեծահարուստ գործարար Խաչատուր Սուիքասյանը Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ընտրական ցուցակի 5-րդ տեղում է, Գուրգեն Արսենյանը՝ 14-րդ, և սա այն դեպքում, երբ ՔՊ-ի առանցքային ներկայացուցիչներ և ԱԺ հանձնաժողովների նախագահներ դուրս են մնացել ընտրական ցուցակի՝ անցողիկ շեմի շանսեր ունեցող հորիզոնականներից։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է, որ այս գործարարները հատուկ առաքելությամբ են ընդգրկվել իշխող ուժի ցուցակ՝ պետք է քվեներ ապահովեն Փաշինյանի վերարտադրության համար:

Գործարարներին ՔՊ-ի ցուցակ ընդգրկելն առնվազն տարակուսելի է Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականին արված հայտարարությունների ֆոնին, երբ նա կտրուկ մերժում էր օլիգարխների և բիզնեսմեննների մուտքը քաղաքականություն՝ հավաստիացնելով, թե ամեն ինչ անելու է՝ բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելու համար:

Փաշինյանի թիմակիցներից ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր արդարացնելով քաղաքական ղեկավարի այս որոշումը՝ ասաց, որ Հայաստանում յուրաքանչյուրն ունի քաղաքականությամբ զբաղվելու իրավունք: Ըստ Մակունցի՝ եթե լինի այնպիսի իրավիճակ, որ այդ համատեղման արգելքի սկզբունքը խախտվի, ապա ԱԺ էթիկայի հանձնաժողովի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջոցով կարող են ձեռնարկել անհրաժեշտ գործողությունները՝ ընդհուպ մանդատից զրկելու գործընթաց սկսելու համար:

Նինա Կարապետյանցը նշում է՝ Փաշինյանի խոստման դրժումը զարմանալի չպետք է լինի, քանի որ նա հեղափոխության հենց առաջին օրերին Գագիկ Ծառուկյանին մի քանի վայրկյանում օլիգարխից դարձրեց խոշոր սեփականատեր: Նա չի կիսում «Իմ քայլը» խմբակցության  ղեկավարի այն լավատեսությունը, որ գործարարները, իրենց բիզնեսները կառավարման հանձնելով, կարող են քաղաքականությամբ զբաղվել՝ դրանք չհամատեղելով միմյանց հետ:

Ինչ վերաբերում է հիմնավորումներին, թե գործարարների ձայնը պետք է լսելի լինի խորհրդարանում, քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նկատում է՝ պարտադիր չէ պետություն-գործարար կապն ամրապնդելու համար օլիգարխներին բերել օրենսդիր մարմին: Ըստ նրա՝ ԱԺ-ում կան մասնագիտացված հանձնաժողովներ, կառավարության կառուցվածքում կա Էկոնոմիկայի նախարարություն, որոնք լսելի են դարձնում գործարարների ձայնը:

Այսպիսով՝ Հայաստանում օլիգարխներին չվերացրած, այլ ընդամենը խոշոր սեփականատիրոջ անվանափոխած Փաշինյանը հերթական անգամ հեռանում է իր իսկ հռչակած արժեքներից, ինչից մեր զրուցակիցներն այլևս չեն զարմանում՝ հիշեցնելով հեղափոխական թիմի անսկզբունքայնության այլ օրինակներ, մասնավորապես՝ Փաշինյանի խոստացած և այդպես էլ չիրագործված բարեփոխումները դատական համակարգում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան